Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ օրենքի նոր նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկել շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 1-ից` նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թվականի հունվարի 1-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում: Ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում, փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Բացի այդ, օրենքը փաստաբաններին արգելում է անհատույց ծառայություններ մատուցել։ Այս պահին հատկապես քննարկվում է երկրորդ մասը․ քաղաքացիներն այստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Բոլորին հայտնի է, որ կան իրավապաշտպան գործունեություն իրականացնող մասնագետներ, ովքեր անվճար աջակցում են բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված կամ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիներին, քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքացիներին, սակայն հիմա, եթե անվճար աջակցություն ցուցաբերեն` կխախտեն օրենքը։

Քաղաքացիների այս արդարացի դիտարկումը կիսում է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով շատ արագ արձագանքում է յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ քաղաքական հետապնդման ցանկացած դեպքի, և դա անում է անվճար։

«Անկեղծ ասած, վաղուց էի սպասում, որ այս իշխանությունը բոլոր ոլորտներում հակաիրավական և հակապետական գործունեություն իրականացնելուց հետո, պետք է անցներ փաստաբանությանը, և ահա՝ հասան։ Անհատույց ծառայություններն արգելելով՝ ոչ միայն ինձ, այլև շատ այլ իրավապաշտպան գործունեություն իրականացնողների, վատ վիճակի մեջ են դնում։ Ստացվում է, որ, ըստ այս իշխանության, մենք օրենքին հակասող գործունեություն կծավալենք, եթե անհատույց օգնենք քաղաքացուն, իսկ հարկերի մոտ 40 տոկոս բարձրացումը լուրջ բեռ է դառնալու հանրության համար։ Ինչպես գործունեության բոլոր ոլորտներում՝ փաստաբաններն այդ բեռն իրենց վրա չեն վերցնի, այլ կթողնեն վստահորդների վրա»,-1or.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Իրավապաշտպանն անհատույց ծառայությունների մատուցումն արգելելը համարում է հակասահմանադրական․

«Պայմանագրի ազատությունը ենթադրում է նաև անհատույց ձևով ծառայություններ մատուցել՝ գաղափարական և այլ տարբեր պատճառներից ելնելով։ Ի վերջո, բոլոր երկրներում էլ փաստաբաններն ունեն անհատույց ծառայություններ մատուցելու հնարավորություն, որոշ երկրներում փաստաբանները նույնիսկ պարտավոր են որոշակի քանակի անհատույց ծառայություններ մատուցել։ Այդ ճանապարհով են լուծվում նաև անվճարունակ խավի հետ կապված, ինչպես նաև՝ իրավապաշտպան գործունեությանը վերաբերող հարցեր։ Այդ տեսանկյունից ես այս օրենսդրական նախաձեռնությունը կրկին անվանում եմ հակասահմանադրական։ Սա նաև դասագրքային ճշմարտություն է՝ երբ բռնատիրական ռեժիմը ցանկանում է ամրացնել իր դիրքերը, ապա նրա թիրախներից մեկը լինում է ազատ փաստաբանական ինստիտուտը»։

Նա նշում է, որ՝ շատ ու շատ մարդկանց երկար տարիների աշխատանքի արդյունքում, փաստաբանության ինստիտուտը ձեռք է բերել հեղինակություն, դիրք և, ի հեճուկս այս իշխանությունների, այն ազատ է գործում։ Մելիքյանի համար իշխանության այս գործունեությունն ամենևին էլ տարօրինակ չէ։ Փաստաբանների պալատն այստեղ ևս մի շարք խնդիրներ է տեսնում և երբ դեռ նախագիծը նոր էր դրվել շրջանառության մեջ, մի քանի անգամ հայտարարություն տարածեցին, խոսեցին վտանգների մասին: Ամենաէականն այն էր, որ ծառայությունները թանկանալու են հենց քաղաքացիների համար, իսկ իրավապաշտպան գործունեության արգելքը թույլ չի տալու անվճար ծառայություններ մատուցել:

Ստորև ներկայացնում ենք պալատի կողմից տրամադրված մի քանի էական դիտարկում նոր օրինագծի վերաբերյալ.

• Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաև այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չի կարող խստացվել և նույնացվել բացառապես տնտեսական նշանակություն ունեցող ոլորտների հետ, հատկապես՝ խաղատների, շահումով խաղերի, գրավատների և վիճակախաղերի:

• Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատին՝ ի խախտումն ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի

• Նախագիծը փաստաբանների նկատմամբ խտրական մոտեցման արդյունք է և պարզ չէ, թե ինչու է ցածր շրջանառություն ունեցող իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների նկատմամբ նախատեսվում ծանր հարկային ռեժիմ՝ համեմատ այլ տնտեսվարող սուբյեկտների:

• Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը անհամեմատ կավելանա, ինչը պետությանը կծանրաբեռնի լրացուցիչ պարտավորություններով, քանի որ, ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվճար իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Լուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը
Ամենադիտված