Թույլ վերահսկողություն ՍՆՆԴԻ անվտանգության ոլորտում. ի՞նչ խնդիրներ կան իրականում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾiravaban.net-ը գրում է.
Գյուղատնտեսության նախարարության կողմից մի քանի ՊՈԱԿ-ներ մի քանի տարի շարունակ ֆինանսավորվում են այս կամ այն ծրագիրն իրականացելու համար: Իրավաբան.net-ն այս անգամ փորձել է պարզել, այն ՊՈԱԿ-ների աշխատանքը, որոնք որևէ կերպ առնչվում են նաև սննդի անվտանգությանը: Նշենք, որ դրանցից մի քանիսի 2015 և 2016 թթ-ին կնքված պայմանագրերը համեմատելիս, գումարային տարբերություն նկատեցինք:
Այսպիսով, 2015 թ-ի փետրվարի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջև պայմանագիր է կնքվել: Այս պայմանագրի արժեքը կազմել է 58.930.600 դրամ, իսկ 2016 թ-ի փետրվարի 1-ին կնքված նույնանման պայմանագիրը կազմել է՝ 59.107.000 դրամ:
Այս ծրագրի նպատակն է եղել գյուղատնտեսության բնագավառում տեխնոլոգիական առաջընթացի և ՀՀ պարենային անվտանգության միջոցառումների ապահովումը: Ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեր սելեկցիոն նվաճումների հայտերի փորձաքննություններ, սերմերի որակի լաբորատոր հետազոտություններ և փաստաթղթավորում, բույսերի նոր սորտերի տեղեկագրերի հրապարակումներ, ինչպես նաև բույսերի նոր սորտերի դաշտային փորձարկումներ:
Ի պատասխան նրանց ուղարկված Իրավաբան.net-ի հարցմանը, տեղեկացնաք, որ տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումը պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ: Հարկ ենք համարում նշել, որ սերմերի ներմուծուների հետ կապված բացի սննդի անվտանգության տեսանկյունից, առկա են նաև որոշ կոռուպցիոն ռիսկեր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում