Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Ս. թ. մարտի 20-ին ՖԲ-ում գրել էի. «Ցեղասպան Ադրբեջանի ցեղասպան ծնողը՝ Թուրքիան խախտել և զավթել է երեք պետության՝ Կիպրոսի, Սիրիայի և Իրաքի սահմանազատված ու սահմանագծված «լեգիտիմ» տարածքից տասնյակ հազարավոր կիլոմետրեր՝ առանց երբևէ միջազգային լուրջ ճնշման ենթարկվելու։ ...ՄԻԱՅՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՈՒՂԻՂ 50 ՏԱՐԻ ԳՐԱՎՎԱԾ Է ՊԱՀՈՒՄ 3355 ԿՄ²»։
 
Հիշեցնեմ, որ 1974 թվականին, խախտելով Փաշինյանի պաշտած սահմանագծերն ու սահմանասյուները, թուրքական բանակը ներխուժեց Կիպրոս, զավթեց այդ պետության տարածքի շուրջ 40 տոկոսը, հռչակեց այնտեղ խամաճիկային պետություն և կատարեց տեղի հույն բնակչության էթնիկ զտումը՝ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան միասին արեցին Արցախում 2020-2024 թթ.։
 
Եվ ահա պատահաբար աչքովս ընկավ այսօր (04.05.2024) Բուն TV-ով հեռարձակված «ՀայԴոկ. Անբաժանելի կղզի. Կիպրոսյան հակամարտություն» ֆիլմը, որը, փաստորեն, ոչ այլ ինչ էր, քան Կիպրոս թուրքական ներխուժման գրեթե անթաքույց ջատագովություն։ Ֆիլմն ամբողջությամբ թուրքամետ էր՝ հույները ներկայացված են որպես ագրեսոր, զավթիչ և արյունարբու, իսկ Կիպրոսում 1950-1970-ական թթ. բնակվող և կղզու 20% կազմող թուրքերը՝ որպես ճնշված, հալածված ու խաղաղասեր։ 1974 թ. թուրքական վայրագ ներխուժումը Կիպրոս պատկերված է որպես մի հարկադրված քայլ, որի նպատակն իբր թուրք խաղաղ բնակչության կոտորածը կանխելն էր։ Նույնիսկ հունական ուղղափառ եկեղեցիների հետագա վերածումը թուրքական մզկիթների ներկայացված է որպես դրական երևույթ, թե ահա, տեսեք, դրա շնորհիվ այդ շինությունները կանգուն են մնացել։
 
Ահա այսպիսին է ֆիլմի սցենարիստների՝ հայ Արա Շիրինյանի և ադրբեջանցի Գյունել Ալիևայի մեզ հրամցվող տեսակետը։ Արա Շիրինյանը նաև ֆիլմի ռեժիսորն է։ Հաստատ չգիտեմ, թե սա արդյոք նույն Արա Շիրինյա՞նն է, ով այսօր Հանրային հեռարձակողի՝ Հ1-ի խորհրդի նախագահն է։
 
Ֆիլմը նկարահանվել է դեռևս 2009 թ., այսինքն՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտության» և հակահայ «արձանագրությունների» ստորագրման բուռն փուլում։ Ֆիլմը ֆինանսավորել է, օ՜ զարմանք, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Կարծում եմ, պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին, երբ փաշինյանական խունտան Հայաստանը փորձում է դնել Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։
 
Այս տեմպերով շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով։ Հայաստանն էլ, հավանաբար, կդառնա Թուրքիայից հետո աշխարհում 2-րդ պետությունը, որը, առաջ անցնելով Ադրբեջանից, պաշտոնապես կճանաչի Հյուսիսային Կիպրոսի թուրքական ֆաշիստական կազմավորման անկախությունը...»։
 
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո
Ամենադիտված