Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչո՞վ կավարտվի Իրանի և Իսրայելիդիմակայությունը,ո՞ւմ և ինչո՞ւ է պետք պատերազմը։ 

Իրան-Իսրայել հակամարտությունն այս պահին էլ շարունակվում է, և լարվածությունը հասել է այն աստիճանի, որ շատ վերլուծաբաններ այդ երկրների միջև պատերազմ են կանխագուշակում: Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլին իրանա-իսրայելական առճակատումը վերաճեց երկու երկրների զինված ուժերի ուղղակի բախման։ Ապրիլի 1-ին Իսրայելն օդային հարվածներ հասցրեց Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի ուղղությամբ: Այնուհետ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանը հարվածեց Իսրայելին։ Իսկ ապրիլի 19-ին, առավոտյան ժամը 5:23-ին Իսրայելը պատասխան հարված հասցրեց երեք հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով: Իրանն արդեն հայց է ներկայացրել ՄԱԿ-ին, սակայն ոչ ոք չի դատապարտել Դամասկոսում հյուպատոսության հրթիռակոծումը, մինչդեռ դա ուղղակի ոտնձգություն էր այլ երկրի ինքնիշխանության նկատմամբ: ՄԱԿ-ը մատների արանքով է նայում Իսրայելի գործողություններին, ուստի հակամարտության դիվանագիտական լուծման շանսերը մեծ չեն։ Եվ այն ֆոնին, որ Իրանի և Իսրայելի միջև ատելությունն ու սպառնալիքները հասել են իրենց գագաթնակետին, կողմերը մոտեցել են եզրագծին և շահագրգռված են միմյանց ոչնչացնելու մեջ:

Հակամարտության դերակատարներն ակնհայտ են ՝ մի կողմից Իրանը՝ իր տարածաշրջանային պրոքսի-դաշնակիցների հետ (Հեզբոլլահ, ՀԱՄԱՍ, ինչ-որ չափով սիրիական և իրաքյան ստորաբաժանումներ), իսկ մյուս կողմից ՝ Իսրայելը և, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ–ի երկրներն ու ԱՄՆ-ը։ Հարցն այն է, թե ինչ ընթացք կունենա այդ բախումը. Իրանի և Իսրայելի դիմակայությունը երկրի վրա չի ընթանա. այդ երկրներն ընդհանուր սահման չունեն, և երրորդ երկրի տարածքով առաջ շարժվել չեն կարող։ Հետևաբար, հարվածները, ամենայն հավանականությամբ, օդային և հրթիռային կլինեն:

Վերջին տարիներին Իրանը հաջողություններ է գրանցել հրթիռաշինության ոլորտում։  Այժմ Թեհրանի սպառազինության մեջ կան և փոքր, և միջին հեռահարության համալիրներ։  Կան նաև բալիստիկ հրթիռներ, մասնավորապես՝ «Սաջիլը»՝ մինչև 2 հազար կմ հեռահարությամբ: Թևավոր հրթիռները նույնպես սպառազինության մեջ են:

Իսրայելն ունի ՀՕՊ հզոր համակարգեր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրանք շատ թանկարժեք։ Ամենայն հավանականությամբ, Թել Ավիվը, կպատասխանի ԱԹՍ-ների և հրթիռային հարվածներով, քանի որ հիանալի հասկանում է ՀՕՊ համակարգերի խոցելիությունը։ Լավագույն ռազմավարությունն այժմ հարձակումն է, պաշտպանությունը ձեռնտու չէ և նախապես ձախողված է։

Ինչի՞ կհանգեցնի Թեհրանի և Թել Ավիվի դիմակայությունը և արդյո՞ք հակամարտության սրումը կդառնա անկառավարելի: Հարցերը «Իրավունքը» քննարկել է իրանցի քաղաքագետ, միջազգայնագետ Խայալ Մուազզինի հետ:

Այն հարցին, թե իրանա-իսրայելական հակամարտության սրումը կարո՞ղ է նոր ճգնաժամ առաջացնել Մերձավոր Արևելքում, քաղաքագետ Խայալ Մուազզինը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Իսրայելը ուժ չունի միայնակ պատերազմի մեջ մտնելու Իրանի հետ, քանի որ այն երկիր է, որը պարտվել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում։ Սիոնիստական ռեժիմի դեմ Իրանի գործողությունն ապացուցեց, որ Իրանը հզոր երկիր է, որը ուժեղ ռազմական ներուժ ունի: Իսրայելը հասկանում էր, որ Իրանի հետ գործ ունենալը հեշտ գործ չէ, և Իրանի գործողությունն անպատվություն էր Նեթանյահուի համար, քանի որ նա միշտ սպառնում էր Իրանի դեմ պատերազմով, բայց համարձակություն չուներ Իրանին պատասխանելու: Իսրայելին անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, սակայն նրա դաշնակիցները հասկանում են, որ Իսրայելի համար իրենց զոհաբերելն անխոհեմ քայլ կլինի, ուստի, որքան էլ Նեթանյահուն ջանա, նրան չի հաջողվի այդ պատերազմում ներգրավել ՆԱՏՕ-ի երկրներին»:

Ի դեպ, որոշ փորձագետներ չեն բացառում, որ իսրայելական ԱԹՍ-ները Ադրբեջանի տարածքից են ներխուժել են Իրան։ Մուազզինի խոսքով՝ «Ադրբեջանն իսկապես համագործակցություն ունի Իսրայելի հետ։ Բայց հիմա՝ այս դժվարին ժամանակներում, Ադրբեջանի իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ իրենց երկիրն օգտագործեն հարևան երկրի դեմ։ Լրատվամիջոցներում տարածված նման լուրերը կեղծ են։  Իրանական կողմը հասկանում է, որ լուրը տարածվել է Իսրայելի պատվերով։ Բացի այդ, Նեթանյահուն այլևս վստահություն չի վայելում միջազգային ասպարեզում։ Ադրբեջանի կառավարությունը լավ հասկանում և վերլուծում է տեղի ունեցածը։ Եթե Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, որոնք Իսրայելի մեծ աջակիցն են, զերծ մնան Իրանի հետ պատերազմից, Ադրբեջանի կառավարությունը չի կարող իր շահերը զոհաբերել հանուն ուրիշների, քանի որ ցանկացած խոշոր պատերազմ կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը»:

Հարցազրույցներից մեկում Խայալ Մուազզինը նշել էր, որ «աշխարհը բառացիորեն մեկ քայլ է հեռու երրորդ համաշխարհային պատերազմից»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք Իրանի և Իսրայելի դիմակայությունը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ դառնալ և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, իրանցի փորձագետը պատասխանեց. «արևմտյան երկրները ցանկանում էին մեծ պատերազմ սկսել, այն նրանց շատ է պետք, քանի որ ԱՄՆ-ը, հասկանալով, որ կորցրել է իր միջազգային հզորությունը, ցանկանում է վերադարձնել այն։ Սիոնիստական ռեժիմին Իրանի պատասխանից հետո ՆԱՏՕ-ի տերությունները հասկացան, որ պարտված Նեթանյահուին աջակցելը նշանակում է պարտություն: Եվ ներկայումս ՆԱՏՕ-ի երկրների հույսը Ուկրաինան է, բայց նրանք այնտեղ էլ են պարտվելու։ Իսկ եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի»։

«Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
Ամենադիտված