Ռուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսական բանակն ի վիճակի է ոչնչացնել ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռները: Փորձագետները վստահ են, որ խորհրդային և ռուսական միջին հեռահարության Buk-M3 հակաօդային պաշտպանության համակարգի վերջին մոդիֆիկացիան հուսալի վահան կապահովի։
Այս համալիրը, որը նախատեսված է դիրքերում և մարտերի ժամանակ զորքի պաշտպանության համար, շահագործման է հանձնվել 2016 թվականին: Ոչնչացված օդային թիրախների ստույգ թիվը չի նշվում, սակայն ՊՆ-ն բազմիցս հայտնել է, որ Buk-M3-ը հաջողությամբ օգտագործվել է ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և տարբեր տեսակի հրթիռների դեմ։
Բուկի վերջին մոդիֆիկացիան մշակվել է Տիխոմիրովի գիտահետազոտական ինստիտուտում (Ալմազ-Անտեյ կոնցեռն): Նախագծի նպատակը Buk-M2-ի խորը արդիականացումն է՝ հիմնական տարրերի փոխարինմամբ և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմամբ:
«Մենք շատ արագ հարմարվում ենք նոր սպառնալիքներին», - ՌԻԱ Նովոստիին ասել է «Buk-M3» հակաօդային պաշտպանության համակարգի անձնակազմի օպերատորը: Երբ հայտնվեցին ամերիկյան JDAM ռումբերը, սկզբում չէինք կարողանում հասկանալ, թե դրանք ինչ են։
Չափը փոքր է, հորիզոնական արագությունը՝ նվազագույն։ Բայց մենք կարճ ժամանակում «յուրացրեցինք» դրանց որսալու հմտությունը: Բարձր թռչող, ցածր արագության թիրախը մեզ համար հեշտ թիրախ է: Ավելի դժվար է «Storm Shadow» և «Scalp» թեւավոր հրթիռների դեպքում: Նրանք թռչում են ցածր բարձրության վրա՝ թաքնվելով տեղանքի առանձնահատկությունների հետևում։ Բայց մենք կարճ ժամանակում սովորեցինք գլուխ հանել դրանցից։ Կարծում եմ, որ մենք կկարողանանք խոցել նաև ATACMS-ը»։
Յուրաքանչյուր Buk-M3 բաղկացած է մարտական կառավարման կետից, թիրախների հայտնաբերման ռադարից, ինքնագնաց կրակային համակարգից՝ վեց կամ 12 զենիթահրթիռներից և տրանսպորտային բեռնման մեքենայից։ Գլխավոր հաղթաթուղթը 9M317M հրթիռն է։
Գլանաձեւ մարմնի երկարությունը ավելի քան հինգ մետր է, տրամագիծը՝ 360 միլիմետր։ Մեկնարկային քաշը մոտ 580 կիլոգրամ է։ Հագեցած է ակտիվ կամ կիսաակտիվ ռադարային գլխիկով: Մարտագլխիկը ձողային հիմքի վրա է՝ ավելի քան 60 կիլոգրամ քաշով։ Հրթիռը ապահովում է մինչև 1550 մետր վայրկյան արագություն և որսում թիևախը 2,5-ից 70 կիլոմետր հեռավորության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը