Ուելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔեյթ Միդլթոնը ծանր հիվանդության մասին բարձրաձայնելուց հետո չի հայտնվում հասարակական վայրերում։ Ամուսնու՝ արքայազն Ուիլյամի, և երեք երեխաների հետ Ուելսի արքայադուստրը գտնվում է իր կալվածքում։ Հայտնի է, որ Քեյթը ներկայումս քիմիաթերապիա է անցնում։
Նա, հավանաբար, դժվարությամբ է տանում բուժումը: Օրերս Միդլթոնի ընկերուհին խոսել է նրա վիճակի մասին. Քեյթ Միդլթոնն իր կյանքում սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով: Ոճաբան և դիզայներ Ամայա Արիետան օգնում է Քեյթին նրա երեք երեխաների հագուկապի մասով: Նա պատմել է, որ ցնցվել է, երբ իմացել է բազմազավակ մոր ախտորոշման մասին։
Քեյթի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել։ Սիրտս ուղղակի կոտրված է։ Հիմա ես սրտացավ եմ: Նա անցնում է դժոխքի միջով... Դա չափազանց անձնական է ինձ համար»:
Հիշեցնենք, որ Քեյթը գաղտնազերծել էր իր առողջական խնդիրները 2024 թվականի մարտի 22-ին։ Նա խոստովանել է, որ ճակատագրական ախտորոշումը լսել է հունվարին՝ որովայնի վիրահատությունից հետո։ Արքայադուստրը հայտարարել է, որ քիմիաթերապիա է անցնում:
Արքայազն Ուիլյամն է ներկայումս ստանձնել երեխաներին խնամելու և դաստիարակելու պատասխանատվությունը։ «Նա խոստացել է Քեյթի ծնողներին, որ կպաշտպանի և կխնամի նրան»,- նշում են զույգի ընկերները։