1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Անտիգուա՝ Աշխատանքի օր, Վրաստան և Բուլղարիա՝ Սուրբ Գեորգի օր և Ոստիկանության օր, Լիբանան, Սիրիա և Գաբոն՝ Զոհերի հիշատակի օր, ԱՄՆ՝ Բուժքույրերի օր, Թուրքիա և թյուրքալեզու երկրներ՝ Հադերլեզ (Գարնան հանդիպման օր), ֆիլիպիններ՝ Սխրանքի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1903–ծնվել է գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան)։
1912–վախճանվել է ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Եփրեմ Խանը։
1940–վախճանվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը։
1948–ծնվել է քանդակագործ Լևոն Վարդանյանը։
1959– վախճանվել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը (Առաջին սիրո երգը)։
1991–Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի։
2005-տեղի է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացումը:
2008-Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
2012–Հայաստանում տեղի են ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները։
2013-անց է կացվել Երևանի ավագանու ընտրություններ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների ավագանի են անցել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և«Բարև Երևան» դաշինքը։
2021-Լատվիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2022- «Դիմադրություն» շարժման կանանց երթ է տեղի ունեցել Երևանում, Ալեն Սիմոնյանի մայրը թքել է ցուցարարների ուղղությամբ և միջնամատ ցույց տվել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
319- առաքյալի հավասարեցված սուրբ Նինոն մկրտել է Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին. ուղղափառությունը դարձել է Վրաստանի պաշտոնական կրոն։
1312-Վիենայի համաժողովը համաձայնություն է տվել Հռոմի պապի խաչակրաց արշավանք իրականացնելու առաջարկին։
1527-աշխատավարձ չստանալու արդյունքում ապստամբած գերմանացի լանդսկինխները գրոհով գրավել են Հռոմը և կողոպտել այն, Հռոմի պապ Կլիմենտ 7-րդին հաջողվել է փրկվել փախուստով։
1626-հոլլանդացի գաղութարար Պետեր Մինյոյտը 25 դոլլար արժողությամբ զարդերով հնդկացիներից գնել է Մանխետենը, որը հետո 1664 թվականին գրավել են անգլիացիները և ստեղծել Նյու-Յորք քաղաքը։
1758-ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրահայտ գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը։
1833-ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին պողպատե գութանը։
1835-լույս է տեսել ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։
1840-Անգլիայում շրջանառության մեջ է մտել առաջին փոստային նամականիշը՝ Սև պեննին։
1856-ծնվել է բժիշկ, հեգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։
1856-ծնվել է Արկտիկայի ամերիկացի հետազոտող, ծովակալ Ռոբերտ Էդվին Պիրին, որը առաջինն է շնասահնակով հասել Հյուսիսային բևեռ։
1872-Անգլիայում հիմնադրվել է Ֆուտբոլի գավաթը։
1890-մորմոնների եկեղեցին հրաժարվել է բազմակնությունից։
1902-տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը, Բենգալյան ծոցում ցիկլոնի հետևանքով խորտակվել է անգլիական «Կամորտա» նավը, որի արդյունքում զոհվել է մոտ 655 մարդ։
1908-Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են թռիչքներ իրականացնել աէրոպլանով։
1910–Գեորգի 5-րդը դարձել է Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքա։
1914-Բրիտանիայի լորդերի պալատում մերժվել է կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։
1915–ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։
1918-ավարտվել է Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։
1919-հայտարարվել է Ղրիմի խորհրդային հանրապետության ստեղծումը։
1937-Նյու Յորքի մոտ՝ Լեյկհորսթում աղետի է ենթարկվել գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։
1940-Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ցասումի ողկույզներ» վեպի համար։
1941-Ստալինը դարձել է ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ։
1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օղակված Լենինգրադի «Դինամո» ստադիոնում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ։
1950-18 ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնացել է։
1953-ֆիլադելֆիացի վիրաբույժ Ջոն Գիբբոնը առաջին անգամ սրտի բաց վիրահատության ժամանակ հաջողությամբ փորձարկել է «արհեստական սիրտ-թոք» սարքը։
1961–ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։
1986-ԽՍՀՄ-ում պաշտոնապես հայտարարվել է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին։
1992–վախճանվել է ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխը:
1994-Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցել են Ֆրանսիան և Անգլիան կապող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։
2001–պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը մտել է մզկիթ։
2012-Ռուսաստանում տեղի է ունեցել «Միլիոնների երթը», որի արդյունքում առաջացել է «Ճահճային գործը»։
2023-տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի արքա Կարլ 3–րդի թագադրությունը:
Կ. Խաչիկյան