Տնային դեղատուփ. պզուկներից ազատվելու լավագույն ժողովրդական միջոցները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեմքի վրա և հաճախակի նաև մարմնի տարբեր հատվածներում առաջացած պզուկները բավականին մեծ խնդիր են առաջացնում մարդկանց համար: Այդ թերությունը կարող է առաջանալ ոչ միայն դեռահասների, այլ նաև ավելի հասուն մարդկանց մոտ:
Մաշկի նման հիվանդությունը բժշկության մեջ անվանում են ակնե: Կորյակային ցանը պատճառում է ոչ միայն մեծ ֆիզիկական տառապանք, այլ նաև բավականին մեծ բարոյական վնասվածքներ, քանի որ այն ուղեկցվում է անդադար քորով, մշտական ցավով ու արտաքին տեսքից շատ տհաճ թարախային վերքերով:
gogetnews.info-ն ներկայացրել է կորյակային ցանից ազատվելու ժողովրդական ու բավականին հասանելի միջոցներ:
1. Սոդայի լուծույթ
Կորյակային ցանից շատ լավ օգնում է ազատվել կերակրի սոդայով լուծույթը: 2 ճ/գ սոդան հարկավոր է խառնել հավասար քանակությամբ ջրի հետ ու խառնել այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված: Նախապես հարկավոր է մաքրել ու չորացնել դեմքը: Որից հետո կարող եք արդեն քսել պատրաստված միջոցը: Այն հարկավոր է դեմքի վրա պահել 15 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով: Այդ մածուկը շատ ուժեղ չորացնում է մաշկը, ինչի պատճառով այն լավ կլինի չթողնեք ողջ գիշեր դեմքի վրա: Դեմքը մաքրելուց հետո հարկավոր է անպայման օգտագործել խոնավեցնող քսուք:
2. Կիտրոնի հյութ
ժողովրդական բժշկությունը բավականին արդյունավետ օգտագործում է նաև կիտրոնի հյութը: Անհավանական ունիվերսալ դեղամիջոցը պատրաստում են հենց կիտրոնի հիման վրա: Չոր մաշկի դեպքում հիանալի ազդեցություն է թողնում հետևյալ դիմակը.
պետք է կիտրոնը լավ քամել, ստացված հյութը խառնել թթվասերի կամ մեղրի հետ, քսել դեմքին ու թողնել 25 րոպե:
Իսկ դեմքի մաշկի այլ տեսակների համար դիմակ պատրաստելու համար հարկավոր է այլ կերպ վարվել.
տաք կաթի մեջ անհրաժեշտ է ավելացնել 1 ճ/գ խմորիչ ու ցիտրուսային հյութ, ապա այն անհրաժեշտ է թողնել 7 րոպե սառչի, որից հետո արդեն կարելի է քսել դեմքին ու թողնել 10-15 րոպե:
Բոլոր այս դիմակները կօգնեն ոչ միայն ազատվել պզուկներից, այլ նաև զգալիորեն կսպիտակեցնեն դեմքի մաշկը:
3. Բուժիչ խոտաբույսերի թուրմ
Բավականին գործուն ազդեցություն կարող են թողնել տարբեր խոտաբույսերից պատրաստված բուժիչ եփուկները: Բավականին դրական է երիցուկի թուրմի ազդեցությունը:
Այդ թուրմով կարող եք շաբաթական 5-6 անգամ կոմպրես դնել: Կարող եք նաև երիցուկի թուրմի սառույցե խորանարդիկներով առավոտյան տրորել դեմքի մաշկը: