Միխաիլ Գալուստյանը խոստովանել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանում բնակվող հայ սիրված կատակերգու, դերասան Միխայիլ Գալուստյանը PROZvezd-ի հետ զրույցում խոստովանել է, որ խորովածից հրաժարվելուց հետո նիհարել է 14 կիլոգրամով։
«Որպես սնվել սիրող մարդ, ինձ համար միշտ էլ դժվար է եղել դիետա պահելը և ճիշտ սնվելը։ Ես չէի պատկերացնում, որ առողջ սնունդը կարող է ամեն օր այդքան համեղ և բազմազան լինել», – ընդգծել է Գալուստյանը։
Արտիստի խոսքով՝ մինչև որոշակի ժամանակահատված նա առանձնապես չի հետևել իր սննդակարգին, սակայն վերջերս որոշել է հրաժարվել յուղոտ մսից՝ հօգուտ առավել դյուրամարս ու ոչ յուղոտ հավի մսի։
Բացի այդ նա սահմանափակել է իր սիրելի ուտեստը՝ խորովածը ճաշակելը, ինչի հետևանքով նիհարել է 14 կիլոգրամով։