«Գործ N 001». Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի սպանությունները
ԻՐԱՎՈՒՆՔPolitik.am սկսում է «Գործ N» շարքը, որտեղ կներկայացնի քաղաքական դրդապատճառներով տեղի ունեցած սպանությունները և դրանց մասին հրապարակված վարկածները:
Առաջին գործը, որին կցանկանանք անդրադառնալ դա 1990 թվականին Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի սպանություններն են:
1990 թվականի օգոստոսի 29-ին սպանվում են ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը՝ ՀԱԲ-ի շտաբի զինական միասնության բանակցություններ վարելու ժամանակ՝ դավադիր գնդակից: Սպանություններն այդպես էլ չեն բացահայտվում:
Այս սպանությունը ժամանակի մամուլի հրապարակումները միանշանակ որակել են քաղաքակն և եղել են բազմաթիվ հրապարակումներ այդ մասին:
ՀԱԲ-ըˋ Հայ Արիական Միաբանությանը լինելով զինված խմբավորում չի ենթարկվել կենտրոնական իշխանություններին և ինչպես շամանակի հրապարակումներն են հիշատակում այս կառույցը, այն եղել է պետություն պետության ներսում:
Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը փորձում էին ամեն կերպ շտկել այս իրավիճակը, քանի որ այդ տարիներին նման կեցվածքը հավասարզոր էր եղբայրասպանության:
Վիտյա Այվազյանի սպանության մասին ժամանակին Վանո Սիրադեյանը գրել է.«Գնաց խոսելու` իր մանկական բնույթին վայել միամտությամբ կարծելով, թե դեմը լսելու ընդունակ մարդ, այնուամենայնիվ, կա: Բայց գնաց նաև չհասկացվելու պատրաստ: Եվ իր կյանքով, իր ու Չաուշի կյանքով վճռվեց ամենքիս անելիքը:…Երկու անզուգական կյանքի գնով ցրվեց քաղաքական բախտախնդիրների, ընդամենը հարյուրի չափ անհամբեր-խաբված տղաների, հիմնականում հանցագործների ու կրկնահանցագործների այդ փոքրաթիվ խմբի միֆը… »:
Իսկ ահա ինչ է գրվել տարիներ անց ՀԱԲ պաշտոնական hayary.org կյաքում, այս սպանությունների մասին.«…ՀԱԲ-ը, սադրանքի ենթարկվեց (նվիրյալ հայորդիներ՝ ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանի (Չավուշ) եւ պատգամավոր Վիտյա Այվազյանի դավադիր սպանությամբ), եւ ՀԱԲ-ի հրամկազմը հայասպանդից խուսափելու համար չգնաց զինված ընդհարման… քանի որ հակառակ կողմում նաեւ սովետական զինվորներն էին լինելու, ինչը Հայաստանն իսկապես սպանդանոցի էր վերածելու»:
Այս սպանությունների մասին անհնարէ ավելին ասել, քան ժամանակի հրապարակումները, սակայն կարիքը կա, որ ավելին անեն պատկան մարմինները վերջնականապես լույս սփռելով դրանց վրա, որպեսզի այլսև հարցեր չմնան առկախված: