Բերդիչիի մերձակայքից տարհանված ամերիկյան Abrams տանկը հայտնվել է Պոկլոննայա բլրի վրա գտնվող ռազմավարի ցուցահանդեսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվդեևսկի Բերդիչիից ռուս զինվորների կողմից տարհանված ամերիկյան M1A1 Abrams տանկը Մոսկվա է հասցվել Պոկլոննայա բլրի վրա գրավված տեխնիկայի ցուցահանդեսի բացումից առաջ, գրում է pikabu.ru-ն: Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը տանկը ամերիկյան մեկ այլ ինժեներական մեքենայի հետ հասցվել է Հաղթանակի թանգարան և համալրել ցուցանմուշների շարքը:
Ռազմական գերատեսչության տվյալներով ցուցահանդեսին է հանձնվել M1A1 Abrams տանկը և ԱՄՆ-ում արտադրված M1150 Assault Breacher Vehicle-ը։ Գրավված երկու մեքենաներն էլ ռուսական ստորաբաժանումների մարտիկները որպես ռազմավար են վերցրել Ավդեևսկի ուղղությամբ Բերդիչի գյուղի տարածքում։ Տեխնիկան ծառայության մեջ է եղել Ուկրաինայի զինված ուժերի 47-րդ առանձին մեքենայացված բրիգադում։
Դատելով լուսանկարներից ամերիկյան խոցված տանկը ցուցահանդեսում կցուցադրվի այն վիճակում, որ վիճակով տարհանվել է մարտադաշտից: Ռուսական կողմը նշում է, որ ցուցանմուշը հիանալի ապացույց կլինի այն բանի, որ ամերիկյան գովաբանված տանկերը, որոնք ԱՄՆ-ում կոչվում են «աշխարհի լավագույնները», հեշտությամբ ոչնչացվում են ռուսական զենքով։
Ցուցահանդեսում ներկայացված են ուկրաինական բանակում ծառայած ռազմական տեխնիկայի 34 նմուշ: Ինչպես արդեն հաղորդվել է, ցուցահանդեսը բաժանված է մի քանի թեմատիկ գոտիների, ցուցադրվելու են նաև արտասահմանյան արտադրության հակատանկային և փոքր զենքեր, անօդաչու սարքեր, սարքավորումներ, փաստաթղթեր, քարտեզներ և ուկրաինական նեոնացիստների գաղափարական գրականություն։