Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Դեղերի վաճառքի նոր կարգը, որը կիրառվում է մարտի 1-ից, պահանջում է, որ հակաբիոտիկները եւ մի շարք այլ պրեպարատներ՝ ընդհանուր 400-ից ավելի դեղամիջոցներ, վաճառվեն էլեկտրոնային դեղատոմսով։ Սակայն կարգը չի գործում, իսկ դեղատները հիմնականում կամայական են կիրառում այն։

Օրինակ, Երեւանի դեղատներից մեկը գնորդին հրաժարվել է վաճառել արտաքին օգտագործման համար նախատեսված քսուկ, որի մեջ չնչին չափով հակաբիոտիկ է պարունակվում եւ, ըստ նոր կարգի, պետք է վաճառվի միայն դեղատոմսով։ Գնորդը մտել է «Նատալի ֆարմ» դեղատուն, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, ու հանգիստ գնել նույն քսուկը, եւ վաճառողը որեւէ հարց անգամ չի տվել։ Այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ 

«Կարգը չի գործում։ Անհեռատես, ոլորտը պարալիզացնող որոշում է ընդունել նախարարությունը։ Իրենք էլ են մոռացել, որ նման կարգ են ընդունել։ Ինչպես մյուս ոլորտները, այս ոլորտն էլ տանում են լուծարման»,- ասում է դեղ ներմուծող «Վագա ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը։ Հիմնական խնդիրը, ըստ նրա, ոչ թե դեղատներում է, այլ բուժհաստատություններում։ «Եթե բժիշկները չեն նշանակում, եթե չեն լրացնում էլեկտրոնային դեղատոմս, դեղատունն ի՞նչ անի։ Բոլոր դեղատներն էլ միացված են ընդհանուր էլեկտրոնային համակարգին, բայց բժիշկները չեն լրացնում էլեկտրոնային դեղատոմս։ Ոնց որ էն ժամանակ էին աշխատում, այնպես էլ հիմա։ Իրենք պետք է սկսեին բժիշկներից»,- ասում է նա։  

Թե ինչու բժիշկները չեն լրացնում դեղատոմսերը, բացատրում է Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը․ «Նախ, բոլոր բժիշկները չեն, որ տիրապետում են «Արմեդ» համակարգին։ Նրանք ունեն տարբեր համակարգիչներ, որոնք հարմարեցված չեն դրան։ Եվ հետո՝ դա էնպես չէ, որ միայն դեղի անունը գրեցին համակարգում, ու վերջ, պետք է լրացվի պատմություն, գրվի, թե ինչի հիման վրա է որոշել այդ դեղը նշանակել, եւ այլն։ Եվ սա միակ խնդիրը չէ։ Պատկերացրեք՝ իրենք նշում են 400-ից ավելի անվանում դեղորայք, բայց հայտնի է դրանցից միայն մոտ 250-260-ի անվանումը։ Ամբողջական ցանկը ոչ մի տեղ հրապարակված չէ, իրենք չեն հրապարակում։ Ես մի քանի անգամ դիմել եմ առողջապահության նախարարություն, «Արմեդ» համակարգ՝ խնդրելով, որ հրապարակեն այդ ցանկը, բայց չեն հրապարակում, միայն կոդերով հապավումներ են հրապարակում, որոնց դեղագետների 99 տոկոսը չի տիրապետում»։ Խաչատրյանը հարցում է արել դեղատների շրջանում եւ տեղեկացել, որ վերջերս դեղերը հիմնականում կրկին դուրս են գրվում նախկին թղթային տարբերակով։ «Մոտակա ժամանակներս ոլորտի խնդիրների վերաբերյալ մեծ գրություն եմ պատրաստում, որն ուղարկելու ենք կառավարություն եւ Ազգային ժողով»,- ասում է ասոցիացիայի նախագահը։  

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն էլ է մոնիտորինգ արել եւ եկել եզրահանգման, որ դեղատների մոտ 70-80 տոկոսը վաճառում է առանց էլեկտրոնային դեղատոմսի։ Նա այս բարեփոխումը համեմատում է ծխելու դեմ պայքարի որոշման հետ, որը գեղեցիկ որոշում էր, բայց դրվեց մի կողմ, որովհետեւ համակարգը դրան պատրաստ չէր։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ամենադիտված