Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ Օվերչուկ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հետևելով ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի արդյունքներին, հայտնել է, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը շարունակում է աճել բարձր տեմպերով։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Առևտուրը շարունակում է աճել շատ բարձր տեմպերով, ուստի տնտեսական համագործակցությունն այստեղ լավ է»,-ասել է նա լրագրողներին:
Օվերչուկը նշել է, որ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր։
«Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի մեկ շնչին ընկնող եկամուտը գրեթե կրկնապատկվել է ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրի աճի շնորհիվ, որն ընթանում է արագացված տեմպերով»,- ասաց նա։