Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլի 25–ին պաշտոնապես հայտարարվեց, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը:
«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»,– ասել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ, սակայն, Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` Հայաստանի ՔԿՀ–ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում