Աֆղանստանում ուժայինները մեկ օրում 43 գրոհայինի են ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում ուժայինները մեկ օրում «Իսլամական պետության» առնվազն 43 գրոհայինի են ոչնչացրել։ Այս մասին ասված է Աֆղանստանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ ուժայիններին հաջողվել է Նանգարհարի նահանգում ոչնչացնել 40 ահաբեկչի եւ վիրավորել եւս 22 գրոհայինի։ Ղազնիի նահանգում սպանվել է եւս 3 գրոհային։
Նշենք, որ AP–ը նախօրեին հայտնել էր, որ ԻՊ գրոհայինները հարձակում են գործել Նանգարհարի նահանգում, ինչի հետեւանքով զոհվել է 8 մարդ, որոնց թվում՝ 2 ոստիկան եւ 2 երեխա։