ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական միությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացներին։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝անդրադառնալով անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը։
«Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։
Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,-նշեց նա։