5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 66 կմ հարավ-արևելք։
Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։
«Պետրոպավլովսկ-Կամչատսկի և Վիլյուչինսկ քաղաքների բնակիչները ստորգետնյա ցնցումներ են զգացել մինչև 4 բալ ուժգնությամբ»,- ասված է ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։
Հրապարակված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 66 կմ հեռավորության վրա՝ 47 կմ խորությամբ։