Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏՀայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցել է Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից հավաքել է 6 միավոր և գրավել 8-րդ հորիզոնականը: Նույն միավորով 13-րդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է: Հովիկ Հայրապետյանը 30-րդ տեղում է, Սամվել Տեր-Սահակյանը` 31-րդ: Մրցաշարի լավագույն երեք տեղերում Հնդկաստանի ներկայացուցիչներն են: