ԱՄՆ-ն սկսել է զորք տեղակայել թուրք-սիրիական սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք-սիրիական սահմանին թուրքական զինուժի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևի՝ «YPG»-ի միջև ծավալված մարտերից անմիջապես հետո Միացյալ Նահանգները զրահամեքենաներ և կենդանի ուժ է ուղարկել Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիս:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով «Hurriyet» պարբերականի կյաքը, գրում է, որ ամերիկյան զինուժի ստորաբաժանումները նպատակ ունեն կանխել թուրք-քրդական ուժերի հնարավոր ու հերթական բախումը: Ամերիկյան ուժերի տեղակայումից հետո թուրքական բանակը նոր ուժեր է կուտակել Սիրիայի հետ սահմանին:
«YPG»-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն զրահամեքենաներ է սկսել կենտրոնացնել Քոբանիից մինչև Քամիշլի հատվածի երկայնքով ու թուրքական կողմին նախազգուշացրել, որ եթե նորից հարձակողական գործողությունների դիմի, ապա ամերիկյան ուժերը կդադարեցնեն Ռաքքայի օպերացիան և կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանին: