Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանազատման գործընթացը այս պահին կասեցված է, եթե կասեցրել են՝ ուրեմն դիրքային տեղաշարժ, կարծում եմ, տեղի չի ունենա առաջիկայում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը;
«Կարծում եմ՝ ժողովրդին դեմ չեն գնա , ժողովուրդը հենց դրա համար էլ հավաքվել է, որ գործընթացը կասեցվի»,- նշեց գնդապետը
Նա տեղեկացրեց, որ ավելի վաղ փորձել են դիրքային տեղաշարժեր կատարելու, բայց երբ սկսվել էս շարժումը՝ կասեցվել է։ «Վստահ եմ, որ չի շարունակվի գործընթացը, այսինքն, ժողովրդի ձայնը հասել է ռազմաքաղաքական ղեկավարությանը»։