Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Novorosinform.org-ը «Փաշինյանի վերջին դավաճանությունը. Ղազախստանը կբացի Հայաստանի դարպասները դեպի «թուրքական աշխարհ»» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ ինքն է միջնորդ հանդես եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիի բանակցություններում։ Սակայն Ալմաթին առաջինը չէր, որտեղ ծրագրվում էր բանակցային գործընթաց։ Սկզբում Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպում անցկացնել Թբիլիսիում։ «Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները»,- ընդգծել էր Ալիևը։ Սակայն Երևանը հրաժարվել էր դրանից։ Քաղաքագետները կարծում են, որ Փաշինյանի որոշումը կարող էր կապված լինել այն կասկածի հետ, որ Թբիլիսիի հետևում կանգնած է Մոսկվան։ Բանն այն է, որ վերջին տարիներին Վրաստանը, որը ժամանակին թշնամաբար էր տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, սկսել է Կրեմլի հետ մերձեցման ուղղությամբ զգուշավոր ուղղվածություն ընդունել:

Մերժման մյուս պատճառ կարող էր լինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «ջութակի ձայնը», որը ցանկանում է Հայաստանը քշել բանակցությունների իրեն հարմար դաշտ։ Դա առավել քան կարևոր է, քանի որ Անկարան Երևանից պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը», որը ցամաքային միջանցքով կկապի Ադրբեջանը Թուրքիայի հետ։ Եվ անգամ Հայաստանի շահերը դավաճանած Փաշինյանը կասկածում էր, որ Վրաստանում բանակցությունները ծուղակ են: Արդյունքում, Երևանի պաշտոնական մերժումը Վրաստանի կառավարության կողմից մեկնաբանվեց այսպես. «Թբիլիսին զրկվեց հնարավորությունից դառնալու կենտրոն, որտեղ լուծվում են տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնական խնդիրները»։ Իսկ դրանից հետո Տոկաևը դուրս եկավ ասպարեզ։ Լինելով Արևմուտքի հովանավորյալ՝ Փաշինյանը Եվրոպայի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռանալու հետևողական քաղաքականություն է վարում։

Նա նույնիսկ չճանաչեց ԼՂՀ-ն և նրա դեմ Ադրբեջանի ագրեսիան, բայց միաժամանակ մեղադրում է ՀԱՊԿ-ին և մասնավորապես Մոսկվային՝ այդ հակամարտությանը չմիջամտելու համար։ Այս իրավիճակի զավեշտն այն է, որ Ասիայում ՆԱՏՕ-ի առաջատար կամուրջը Թուրքիան է, որն ունի իր ախորժակը Հայաստանի նկատմամբ: Արդյունքում Փաշինյանը, հրաժարվելով իր բնական դաշնակցից՝ Ռուսաստանից, ծուղակի մեջ է գցում իր երկիրը։ Բայց ինքը՝ Հայաստանի վարչապետը, դա դեռ չի հասկանում։ Իսկ հիմա էլ Թուրքիայի հետ ջերմ հարաբերություններ կառուցող թյուրքական Ղազախստանն է որոշել բանակցությունների հարթակ դառնալ Ալիևի ու Փաշինյանի համար։ Ղազախստանի նախագահը որոշել է կաշառել Հայաստանի վարչապետին «Միջին միջանցք» կոչվող համատեղ նախագծով։

Այդ նախագիծը ենթադրում է Եվրոպայի և Ասիայի միջև միասնական առևտրային միջանցքի ստեղծում Ղազախստանի, Ադրբեջանի, «Զանգեզուրի միջանցքի» և Թուրքիայի միջոցով։ Եվ Հայաստանը կա՛մ դիվանագիտական ճանապարհով կներառվի այդ նախագծում, կա՛մ ճնշումների միջոցով։ Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանին առաջարկվում է «գործընկերություն» թյուրքական պետությունների մի ամբողջ կոալիցիայի հետ, բայց որի համար հայերը օտար մշակութային և բավականին թույլ տարր են։ Այսինքն, այստեղ ընդհանրապես թակարդի «հոտ» էլ չկա, չէ՞: Հատկանշական է, որ Ղազախստանն արդեն ՀԱՊԿ-ի և Մաքսային միության անդամ է, որը բացում է ղազախների ճանապարհները դեպի Եվրոպա Ռուսաստանի և Բելառուսի տարածքով։

Այնուամենայնիվ, Տոկաևը, ազդելով Հայաստանի վրա, պատրաստ է մասնակցել այդ հյուսիսային երթուղուն այլընտրանք ստեղծելուն։ Նման կերպ Ղազախստանը փորձում է մի կողմից՝ բարելավել իր միջազգային հեղինակությունը՝ իրեն որպես Հայաստանի հովանավոր ներկայացնելով, մյուս կողմից՝ խաղում է Անկարայի շահերից ելնելով՝ չեզոքացնելով Հայաստանը՝ որպես միակ կամուրջ Անկարայի և թյուրքական պետությունների միջև։ Ղազախական լրատվամիջոցներն արդեն անդրադառնում են բանակցություններին՝ որպես յուրօրինակ դիվանագիտական բեկում, որը հնարավոր դարձավ միայն Ղազախստանի շնորհիվ: «Օպտիմալ լուծում մի իրավիճակում, երբ ո՛չ ռուսական, ո՛չ էլ արևմտյան միջնորդությունները շոշափելի արդյունքներ չեն տալիս»,- գրում են նրանք: Բայց այստեղ այլ բան է հետաքրքիր. արդյո՞ք դիվանագիտական հաջողություններից հետո Ղազախստանը կարող է դառնալ թյուրքական աշխարհում առաջատարի հավակնորդ, և դա՝ Թուրքիայի համար միանգամայն անսպասելիորեն։

Ղազախստանն ուժեղ, խոշոր, կայուն և հարուստ խաղացող է, որը կարող է գերիշխել Կենտրոնական Ասիայում՝ վերահսկելով ապրանքների և մարդկանց հոսքը ողջ Կենտրոնական Ասիայից դեպի Ռուսաստան: Ներկայում իրականում հենց Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղազախստանն են հանդիսանում «թուրքական աշխարհի» երկրորդ մասը։ «Թուրքական աշխարհ» հասկացությունը պարզաբանման կարիք ունի. այն ներառում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը։ Բացի այդ, ներառված են մնացած թյուրք ժողովուրդները Չինաստանում (Ույգուրստան) և Ռուսաստանում (Բաշկիրիա, Թաթարստան, Յակուտիա և Չուվաշիա)։ Հետևաբար, Ղազախստանը կարող է նույնիսկ անկախ առաջնորդ դառնալ թյուրքական աշխարհի արևել յան հատվածում։ Միաժամանակ Տոկաևը կարող է ներկայանալ որպես ողջ Կենտրոնական Ասիայի ղեկավար։ Ամենաուժեղ երկրներից մեկի կարգավիճակից բացի, Ալմաթին նաև Արևմուտքում է գնահատվում։

Բրիտանական ներդրումները Ղազախստանում գաղտնիք չեն: Ուստի, հայ-ադրբեջանական բանակցությունները հետաքրքիր են ոչ միայն այն առումով, թե դրանք ինչ արդյունքներ կբերեն Ադրբեջանին ու Հայաստանին, այլ նաև, թե ինչպես կազդեն ռուսական սահմաններին ուժերի հարաբերակցության վրա։ Բայց մի հարցում պատրանքներ լինել չեն կարող. և՛ Թուրքիան, և՛ Ղազախստանն այս պահին Ռուսաստանի դաշնակիցները չեն։ Եվ այս գործընթացի գլխավոր ինտրիգն այն է, թե արդյո՞ք կառաջանա միաձույլ «թուրքական աշխարհ», արդյո՞ք Ղազախստանը կցուցաբերի իր հավակնությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ամենադիտված