1948թ. հռչակվել է Իսրայել պետության անկախությունը. պատմության այս օրը (14 մայիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վրաստան՝ Տամարոբա (Թամար թագուհու հիշատակի օր), Իսրայել՝ Անկախության օր, Իրան՝ Հակածխախոտային պայքարի օր, Լիբերիա՝ Ինտեգրացիայի օր, Ֆիլիպիններ՝ Սահմանադրության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1884-վախճանվել է դերասանուհի Աստղիկը (Ամպեր Գանթարճյան)։
1907-ծնվել է հայ նշանավոր խմբավար Միքայել Թավրիզյանը։
1923-ծնվել է ուկրաինահայ խորհրդային կինոօպերատոր և ռեժիսյոր Սուրեն Շահբազյանը։
1940-ծնվել է լրագրող, հաղորդավար և հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կամբոջայի հետ։
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անտիգուայի և Բարբուդայի հետ։
-ստեղծվել է ԱՊՀ տնտեսական միությունը։
2001-Կառավարության որոշմամբ վերացվել է ծննդօգնության ժամանակ բժշկական սպասարկման համար համավճարի համակարգը:
2004-տասնօրյա ընդմիջումից հետո Հայաստանի միացյալ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ՝ կոչ անելով ավելի մեծ թվով մարդկանց մասնակցել հանրահավաքներին:
2008-ըստ Business Software Alliance կազմակերպության հրապարակված զեկույցի Հայաստանը գլխավորել է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը։
2010-Հայաստանի բոլոր թանգարաններում անց է կացվել «Բաց դռների օր»: Թանգարանները ամբողջ օրվա ընթացքում գործել են անվճար և բաց են եղել մինչև կեսգիշեր:
2013-Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել շփման գծի մերձճակատային հատվածում:
2015-«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց մեկուկես տարվա չվճարված աշխատավարձը։
2018-Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մոտ կես ժամ փակ են պահել Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից:
-Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտյան մեքենաներով փակել են Երևանի քաղաքապետարանին հարող Արգիշտի փողոցը։
2020-ելնելով կորոնավիրուսային համաճարակի տեմպերից՝ Կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով:
023-Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1147-երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Կոնրադը և գերմանացի խաչակիրները լքել են Ռեգենսբուրգը։
1316-ծնվել է Գերմանիայի թագավոր և Սուրբ Հռոմեական կայսրության իմպերատոր Կարլ 4-րդը։
1553-ծնվել է ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դը Վալուան, որը ավելի շատ հայտնի է Մարգո թագուհի անվանումով։
1607-անգլիացիները հիմնել են իրենց առաջին մշտական բնակավայրը նոր երկրում ՝ Դեյմսմուտը։
1610-Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի սպանությունից հետո գահ է բարձրացել 9-ամյա Լյուդովիկոս 14-րդը։
1771-ծնվել է անգլիացի սոցիալիստ-ուտոպիստ Ռոբերտ Օուենը։
1796-անգլիացի վիրաբույժ էդվարդ Ջենները իրականացրել է առաջին հաջողված պատվաստումը ծաղիկ հիվանդության դեմ 8-ամյա Դեյմս Ֆիպպսիին։
1836-ծնվել է գերմանացի շախմատիստ, աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցը։
1869-հիմնադրվել է ղազախական Ակտյուբինսկ քաղաքը։
1878-Ամերիկա գաղթած անգլիացի Ռոբերտ Չեզբոյի կողմից արտոնագրվել է վազելինը։
1908-աշխարհում առաջին ուղևորային աէրոպլանի օդաչու Ուիլբեր Ռայտը իր հետ թռիչքի է վերցրել Չարլզ Ֆրենսիսին և իրականացրել է թռիչք 600 մետր տարածությամբ, որը տևել է 28,6 վայրկյան։
1920-ՌՍՖՍՀ-ի կառավարությունը ճանաչել է Հեռավոր Արևելյան Հանրապետությունը։
1941-գերմանացի նացիստների կողմից Փարիզում ձերբակալվել են 3 600 հրեաներ։
1948-հռչակվել է Իսրայել պետության անկախությունը։
1955-Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, ԳԴՀ-ն , Լեհաստանը, Ռումինիան, Չեխոսլովակինա և ԽՍՀՄ-ը ստորագրել են բարեկամության , համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը,ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը։
1975-Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբը առաջին անգամ դարձել է Գավաթակիրների գավաթակիր։
1984-ծնվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկենբերգը։
1993-Լիտվան, Սլովենիան և էստոնիան դարձել են Եվրոխորհրդի անդամներ։
2009-տիեզերք է ուղարկվել բրիտանացի աստղագետ Ուիլյամ Գերշելի անունով կոչված Գերշել աստղադիտակը։
Կ․ Խաչիկյան