Փաշինյանի կողմից հայկական պետականությունը քանդելը. ինչո՞ւ է Ռուսաստանը զորքերը դուրս բերում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվել են ռուս զինվորականների, ինչպես նաև՝ սահմանապահների, դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Novostivolgograda.ru-ն։
Պուտինի և Փաշինյանի համաձայնության մասին այդ լուրը սենսացիա չդարձավ՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության առկա միտումներն ու արտաքին քաղաքականությունը։ Ու թեև հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, սակայն վերջին իրադարձությունները չի կարելի համարել ռուս և հայ ժողովուրդների մերձեցում։
«Փաշինյանը սահմանել է հայոց պետականության կազմաքանդման աշխատանքային ռեժիմ: Ուստի կարծում եմ, որ ռուսական բազայի դուրսբերումը Գյումրիից և Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ժամանակի հարց է։ Արդյունքում Փաշինյանը մենակ է մնալու պանթուրքիզմի դեմ՝ Ադրբեջանի դեմ, որի թիկունքին Թուրքիան է։ Եվ, հետևաբար, այն, ինչ նա անում է հիմա, ինձ համար բացարձակապես զարմանալի չէ,- նշել է ռազմական փորձագետ Անտոն Շչեպետնովը,-և նորից, կրկնեմ, պետք է ակնկալել հայ բնակչության էլ ավելի մեծ արտագաղթ, բնականաբար, Ռուսաստան, ոմանք, իհարկե, կմեկնեն Եվրոպա։ Փաշինյանին կարելի է «շնորհավորել»:
Եթե խնդրին խորը նայենք, ապա խոսքը ամենևին էլ հայ ժողովրդի կամքի մասին չէ, ուղղակի ամեն ինչ պտտվում է կոնկրետ քաղաքական գործչի կերպարի շուրջ։ Փաշինյանը կատարում է այն խնդիրը, որի համար նրան բերել են: Այս ամենը բեմադրել է Սորոսի հիմնադրամը, այսինքն՝ նա Սորոսի ուսանողն է։ Հիմա նա հիմարաբար կատարում է այն, ինչ իրեն հանձնարարվել է անել: Այլ կերպ չի ստացվում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը