Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1918թ. թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ և շարժվել դեպի Երևան. պատմության այս օրը (15 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ընտանիքի համաշխարհային օր, Ռազմական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների համաշխարհային օր, Իրան՝ Պարսկական լեզվի օր, Կորեա՝ Ուսուցչի օր, Պաղեստին՝ Պաղեստինյան գաղթականների օր, Պարագվայ՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1446-վախճանվել է հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ Թովմա Մեծոպեցին։

1904-ծնվել է Հավայան կղզիների բնանկարներով հայտնի ամերիկացի հայազգի նկարիչ Արամ Մանուկյանը։

1918-թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավային ու հյուսիսային կողմերով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։

1949-ծնվել է  սիրված կատակերգու դերասան Աշոտ Ղազարյանը։

1963-ծնվել է  երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը։

1988- ՀՍՍՀ-ի Արարատի շրջանում տեղի է ունեցել բախում հայերի և ադրբեջանցիների միջև։

-ադրբեջանցիների հակահայկական միտինգներ են տեղի ունեցել Շուշիում, որտեղ խոստացել են հաշվեհարդար տեսնել տեղի հայերի հետ և պահանջել են լիկվիդացնել Ղարաբաղի ինքնավար մարզը։

1998-վախճանվել է հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ Գևորգ Աբգարյանը։

2001- «Գրանդ սանի» լամպերով բեռնավորված առաջին բեռնատարն ուղևորվել է Իրան: Դրան հետևել են ևս մի քանի մեքենաներ, և արտահանվող հայկական լամպերի առաջին 1 մլն խմբաքանակը ամբողջացել է:

2005- Աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «British Petrolium»-ը սկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի լցման գործընթացը, 1770 կիլոմետր երկարությամբ նավթամուղը ամբողջությամբ լցնելու համար պահանջվել է ավելի քան 6 ամիս և շուրջ 10 միլիոն բարել նավթ:

2006- Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նոր ռեկտոր է ընտրվել համալասարանի պրոռեկտոր, հանրապետական Արամ Սիմոնյանը: 

-Վրաստանի Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայով բեռնված գնացքը Ծալկայից շարժվել է դեպի Ադրբեջան, որի տարածքով անցել է Ռուսաստան: 

2008-տեղի է ունեցել ցույց ի պաշտպանություն Թեղուտի անտառների։ 

2009-տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: 

2013-Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: 

2014-«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադիրները սկսել են իշխանափոխության հասնելու համար ստվերային կառավարություն ձևավորել։ 

2017-Երևան քաղաքի ավագանու ընտրություններում 71, 25 տոկոսով հաղթել է 2011 թվականից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը:

2018- առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել  է նախարարություններով՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին։ 

2022- Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել «Դիմադրություն» շարժման բազմամարդհամազգային հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1157-ծնվել է Սուզդալի և Կիևի մեծ կոմս, Մոսկվայի հիմնադիր Յուրի Դոլգորուկինը։

1252-Հռոմի պապ Ինեկոնտի 4-րդը բուլլա է հրապարակել, համաձայն որի կարելի է անաստվածության մեջ կասկածվող հերետիկոսներին ենթարկել տանջանքների։

1618-գերմանացի աստղագետ Իոհանն Կեպլերը հայտնագործել է մոլորակների շարժման օրենքը։

1648-ստորագրվել է Վեստֆալյան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է տվել 30-ամյա պատերազմին։

1756-Անգլիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային, սկսվել է 7-ամյա պատերազմը։

1768-Ֆրանսիան իտալական Գենուա քաղաքից գնել է Կորսիկան։

1770-14-ամյա Մարի Անտուանետան ամուսնացել է ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս 16-րդի հետ։

1811-հայտարարվել է Պարագվայի անկախությունը Իսպանիայից։

1875-Կոլումբիայում տևած 45 վայրկյանոց երկարշարժը պատճառ է դարձել 16 000 մարդու զոհվելու։

1891-ծնվել է ռուս գրող և դրամատուրգ Միխաիլ Բուլգակովը։

1905-ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվել է Լաս-Վեգաս քաղաքը։

1922-Գերմանիան Լեհաստանին է զիջել Վերին Սիլեզիան։

1930-ամերիկուհի Էլլեն Չյորչը դարձել է առաջին ստյուարդեսան։

1935-վախճանվել է ռուս խորհրդային ավանգարդիստ–նկարիչ Կազիմիր Մալևիչը։

1940-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են առաջին նեյլոնային զուգագուլպաները։

1943-պաշտոնապես լուծարվել է Կոմինտեռնը։

1948-ԽՍՀՄ-ը ճանաչել է Իսրայել պետությունը։

1988-սկսվել է խորհրդային բանակի դուրս բերումը Աֆղանստանից։

1990-սկսվել է ղրիմի թաթարների Ղրիմ հայրենադարձության ծրագիրը։

1992-Ադրբեջանում տեղի է ունեցել հեղաշրջում, ընդդիմության ջանքերի շնորհիվ Այազ Մութալիբովը դադարել է լինել երկրի ղեկավարը։

Կ․ Խաչիկյան

Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»
Ամենադիտված