Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը եւ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նաեւ ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Դավիթ Ափոյանը, ով հրապարակել է հայտարարության տեքստը եւ այն ստորագրած առաջին 57 դասախոսների ցանկը: 


«ԲԱՎԱԿԱՆ Է ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՕՐԱԿԱՐԳ

ԵՊՀ մի շարք դասախոսներ, արձագանքելով Տավուշի մարզում «սահմանազատման» ապօրինի գործընթացում ՀՀ տարածքային կորուստներին և դրանով պայմանավորված` Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ սկսված շարժմանը, հայտարարություն են տարածել, որին կարող են միանալ ՀՀ ուսումնական բոլոր հաստատություններում դասավանդողները և ակադեմիական գիտաշխատողները։ Միանալու համար հարկավոր է սույն գրառման տակ «+» նշանը դնել և գրել Ձեր անունը և ազգանունը, առկայության դեպքում` գիտական աստիճանը և կոչումը։ 
Նախաձեռնությանը հնարավոր է միանալ նաև պարզապես այդ մասին ուղղակիորեն հայտնելով, քանի որ շատ դասախոսներ, ուսուցիչներ և գիտաշխատողներ չունեն սոցիալական ցանցերում օգտահաշիվներ։
Ամբողջական տեքստը` ստորև.

ԵՊՀ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ


Հայտարարությունը բաց է կրթության և գիտության ոլորտում աշխատող բոլոր անձանց համար։
Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի տարածքում «սահմանազատման» հապճեպ գործընթացի շրջանակում ՀՀ իշխանությունները կատարում են միակողմանի տարածքային զիջումներ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին և լրջագույն ռիսկեր առաջացնում պետության անվտանգության համար։ ՀՀ վարչապետը պնդում է, որ դրանով իբրև թե նվազում է ադրբեջանական կողմի՝ ՀՀ վրա հարձակվելու հավանականությունը, սակայն հենց ինքն էլ ընդունում է, որ այդ զիջումներով չի կարող երաշխավորել պատերազմի բացառումը և խաղաղության հաստատումը։ Տարածքային զիջումների այս նոր փուլում իշխող ուժի կողմից որպես հիմնավորում նշվում է նաև «ինքնիշխանության» ապահովումը՝ անտեսելով, որ ինքնիշխանությունը սկսվում է տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանումից։ Արցախի կորստից հետո Տավուշում քաղաքական նման կեցվածքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը, տարածքային նորանոր զիջումների պատրաստակամություն դրսևորելով, ի զորու չէ երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը և նվազագույն չափով անգամ ապահովել անվտանգ ապագա ՀՀ քաղաքացիների համար։ Չի կարող տարածքային զիջում ենթադրող արտաքին քաղաքական կուրսը կեղծորեն որակվել «պետականամետ» կամ «պետականակենտրոն», ինչպես հիմա փորձում են պնդել իշխանական քարոզիչները, որովհետև պետության կարևորագույն բնորոշիչը տարածքն է։

Պետական բարձրագույն այրերի մակարդակով միակողմանի մեկնաբանվում է ՀՀ անկախության հռչակագրի 1-ին կետը` ՀՀ իրավասությունը միայն Հայկական ԽՍՀ տարածքի՝ յուրովի ներկայացվող սահմանների հետ կապելով։ Ժամանակին այդպես է հիմնավորվել նաև Արցախի հանձնումը։ Հռչակագրի պրեամբուլայում, ի թիվս անկախության հռչակման տարբեր հիմքերի նշված է. «... հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, ... հռչակում է` ...»:

Հետագայում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը սահմանվել է 08.07.1992 թ․ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հ. Ն-0663-1 որոշման մեջ․ «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա … Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. 1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։»

Անհեթեթ է ՀՀ իշխանությունների կողմից հնչող այն պնդումը, թե իբր Ալմա-Աթայում 1991 թ․ դեկտեմբերի 21-ին ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին փաստաթղթով ՀՀ-ը ճանաչել է նախկին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում ինչո՞ւ էր հայկական կողմը աջակցում Արցախին 1992-1994 թթ․ պատերազմում։ Հատկանշական է, որ այդ փաստաթղթով առաջնահերթ ամրագրվել է արդեն իսկ իրացված ազգային ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, իսկ ՀՀ-ն այդ միջազգային փաստաթուղթը վավերացրել է վերապահումով, որով Արցախը չի դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Ալմա-Աթայի հռչակագիրը չի ձևակերպել նաև Տավուշի կամ ՀՀ այլ տարածքի արտաքին սահմանի գծման կոնկրետ տեղամասեր և աշխարհագրական կոորդինատներ, որովհետև նման հարցերը այդ հարթակում և այդ ձևաչափով չեն կարգավորվում։ Բացի այդ՝ խորհրդային միութենական հանրապետությունների սահմանները ԽՍՀՄ-ում դիտարկվում էին որպես ներքին սահմաններ, որոնց սահմանազատման գործընթացը հազվադեպ է ընթացել միջազգային իրավունքի սկզբունքների տառին համապատասխան։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ, օրինակ, Արցախի վերաբերյալ խորհրդային տարիներին ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ միջև երբևէ տարածքային խնդիրները կարգավորող միջհանրապետական որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Միայն ՀԽՍՀ սահմանային առանձին տեղամասերի վերաբերյալ ստորագրվել են արձանագրություններ, որոնք սահմանների ընդհանուր երկայնքի պատկերը, այնուամենայնիվ, չեն արտացոլում։ ՀՀ կառավարության սահմանած սկզբունքներով առաջնորդվելու պարագայում մենք կորցնելու ենք ոչ միայն ռազմավարական գերշահեկան դիրքերը սահմանին, այլև վտանգելու ենք Վրաստանի հետ մեր հանրապետությունը կապող կենսական նշանակության միջպետական մայրուղին։

«Սահմանազատման» գործընթացն այս փուլում ամբողջությամբ ապօրինի է, քանի որ ոչ միայն տեղի է ունենում բացառապես ադրբեջանական կողմի օրակարգին լիարժեք համապատասխան, այլև նրանց բացահայտ ռազմաքաղաքական ճնշման ներքո, ինչպիսի պայմաններում միջպետական պայմանավորվածություններն ի սկզբանե առոչինչ են։ Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նախ հարևան պետությունները պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, հետո միայն անցնեն սահմանային վերջնական ճշգրտումների, ինչպիսիք ներկա պահին կատարվում են, օրինակ, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ ՀՀ Սահմանադրությունը ևս նախատեսում է նման հարցերի կարգավորումը միջպետական պայմանագրով, որը պետք է անցնի վավերացման գործընթաց, իսկ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված սոսկ խորհրդատվական հանձնաժողովն ադրբեջանական կողմի հետ տարածքային որոշումներ կայացնելու իրավասություն չունի, իսկ վարչապետը և Կառավարությունը իրավասու չեն հանձնաժողովին «որոշումներ» կայացնելու մանդատ տալ, ինչի մասին պաշտոնապես հայտարարում են։ Ավելին՝ տարածքային փոփոխությունների հարցերը կարգավորում ստանում են հանրաքվեով։ ՀՀ իշխանություններն իրենց նախընտրական ծրագրում որևէ զիջում չեն նախատեսել, նույնիսկ առաջարկում էին հասնել Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման, մինչդեռ իրենց գործողությունները տրամագծորեն հակառակն են։ Հենց այդ օրակարգով է իշխող վարչախումբը ստացել ընտրողների վստահության քվեն։ Սա նշանակում է, որ, կատարելով նախընտրական ծրագրին հակառակ գործողություններ, ՀՀ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը։ Մինչ օրս չեն վերադարձվել նույնիսկ 2020 թ. պատերազմի ռազմագերիներից շատերը, որոնց վերադարձնելու մասին խոստանում էին այդ նույն նախընտրական շրջանում, իսկ ռազմագերիների հանձնումը յուրաքանչյուր պետության անբեկանելի պարտավորությունն է, ինչից հրաժարվում է Ադրբեջանը և փոխարենը շարունակում տարածքային նոր պահանջներ ներկայացնել։

Շարունակական տարածքային կորուստները և ստեղծված սահմանային վիճակը հայոց պետականության հետագա զարգացման և անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խորը անհանգստություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետևողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը և ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության և գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը և կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»: 

ԵՊՀ ռեկտորատը ոչ մի կերպ չի հաշտվում այս իրողության հետ, որ դասախոսները իշխանությանը դեմ եմ դուրս եկել եւ նրանք մի խայտառակ հերքում էին տպագրել երեկ իրենց ֆեյսբուքյան էջում.

«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։ Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»։

Այս հայտարարությունից հետո ստորագրողների ցանկն եռապատկվեց` հոդվածը գրելու պահին արդեն 149 ստորագրություն կար հայտարարության տակ: 

Ստորագրողների մեջ մենք չգտանք որոշ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների անուններ, որոնք պարբերաբար քննադատում են գործող իշխանություններին և ֆեյսբուքյան էջերում աջակցում Բագրատ սրբազանին: ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանին հարցրինք, թե ինչո՞ւ չի միացել վարչապետի հրաժարականը պահանջող դասախոսներին: Նա նշեց, որ իրեն տեղյակ չեն պահել. «Ինձ ո՞վ է ասել, որ միանամ, ոչ ոք չի ասել: Իրենք իրենց հավաքվել են, իրենք իրենց ստորագրել են ու ոչ մեկը ինձ ոչինչ չի ասել»: Հարցին, իսկ ո՞վ է կազմակերպիչը, և եթե առաջարկ լինի, կմիանա՞ք, Սեդրակյանն ասաց. «Չգիտեմ»: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանից ևս հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունեն Մանկավարժականի դասախոսներն այս շարժման մասին և ինչո՞ւ չեն միանում ԵՊՀ դասախոսներին: Ստեփանյանն ասաց. «Այն, որ եկեղեցին այսօր պարտավոր է զբաղվել քաղաքականությամբ, փաստ է: Եկեղեցին այսօր քաղաքական պայքարի է դուրս եկել մեր ինքնության պահպանման համար: Ես կարծում եմ, որ մեր եկեղեցին պարտավոր էր նման քայլի գնալ, քանի առաքելական եկեղեցին պայքարը դարձնում է առավել ազգային ու վճռական: Հայոց պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ եկեղեցին առաջնորդի դեր է ստանձնել: Օրինակ` Սարդարապատի հերոսամարտում ամենակարևոր դերակատարումն ունեցել է եկեղեցին, Գևորգ 5-րդ կաթողիկոսը: Արցախյան 44-օրյա պատերազմում էլ հոգևորականները մեծ դեր ունեցան` բոլոր առումներով, բայց առհասարակ եկեղեցին միշտ է հայապահպանության գործում կարևոր ներդրում ունեցել, հատկապես պատմության այն շրջաններում, երբ պետություն չենք ունեցել: Սոցիալական խնդիրներից սկսած` ծերանոցներ, դպրոցներ, առողջարաններ, եղել են եկեղեցու հոգածության տակ: Այնպես որ այսօր նույնպես առաքելական եկեղեցին պարտավոր է մասնակից լինել հանրության համար այսքան կարևոր պայքարին: Այս շարժումը մեր ինքնությունը պահպանելու պայքար է»: 

Դուք միացե՞լ եք պայքարին, մասնակցո՞ւմ եք հանրահավաքներին. «Այո, իհարկե մասնակցում եմ»: Բրյուսովում, օրինակ, ուսանողներին սպառնում են հեռացնել բուհից, հանրահավաքներին մասնակցելու համար, մանկավարժականում ի՞նչ իրավիճակ է այս առումով. «Մեր բուհում նման բան չկա, ուսանողն ազատ է, քանի որ օրենքով ապահովագրված է քաղաքական շարժումներին մասնակցելու առումով: Ուսանողին ոչ ոք չի կարող պարտադրել ցույցի չգնալ, կամ հակառակը: Մանկավարժականում ես նման դեպք չեմ հիշում: Ինչ վերաբերում է ուսանողներին, նրանցից շատերը մասնակցում են շարժմանը»: 

Ինչո՞ւ Մանկավարժականում էլ ստորագրահավաք չեք կազմակերպում. «Միշտ էլ նման նախաձեռնություններ արվում են, բայց այստեղ խնդիրը ստորագրությունը չէ: Շատերն այս շարժման հետ համակարծիք են, կիսում են գաղափարները, ես էլ նրանց հետ նույն շարքերում եմ գտնվում: Եղել են դեպքեր` նախորդ շարժումների հետ կապված, որ հենց մանկավարժականն է ստորագրահավաքներ կազմակերպել, բայց կոնկրետ այս պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ես կարծում եմ` հայության համար մղվող պայքարն ավարտվելու է հաջողությամբ: Այս պայքարը հայության պահպանության համար է», - եզրափակեց Ստեփանյանը:

Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից
Ամենադիտված