Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում լարված քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են։
Այս մասին տեղական լրատվամիջոցներին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նա ընդգծեց, որ միանշանակ վետո կդնի կառավարության կողմից ներկայացված օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։
Ըստ Ս.Զուրաբիշվիլիի, 30 տարի իր երկրին աջակցող ուժերին գործակալ անվանելը փակում է ճանապարհը դեպի Եվրամիություն և չի տեղավորվում տրամաբանության մեջ։
«Այն ժամանակը, որ մենք ծախսում ենք այս օրենքի վրա, կարող ենք ծախսել ավելի արդյունավետ բաների վրա։ Միայն ընտրությունները կարող են էապես փոխել իրավիճակը երկրում։
ԵՄ պաշտոնյաները պետք է լսեն ոչ միայն փողոց դուրս եկած մարդկանց, այլեւ քվեարկության գնացողների ձայնը: Եթե անգամ ես վետո դնեմ օրենքի վրա, դա խորհրդանշական է լինելու, և կառավարությունը, խախտելով վետոն, կընդունի այս փաստաթուղթը»։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։