Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիս

ՍՊՈՐՏ

Սեղանի թենիսը հանրաճանաչ խաղ է, որը խաղում են հիմնականում փակ տարածքներում ռակետներով և գնդակով փոքր սեղանի վրա: Ներկայումս աշխարհում տարեկան ավելի քան քառասուն միլիոն թենիսիստներ են մասնակցում տարբեր մակարդակների մրցումների։

Անհնար է միանշանակ ասել, թե որ երկիրն է դարձել սեղանի թենիսի՝ պինգ-պոնգի ստեղծման հայրենիքը։ Կան մի քանի վարկածներ: Ամենահայտնին այն է, որ այն առաջացել է Անգլիայի Թագավորությունում, որպես թագավորական մեծ թենիսի տնային տարբերակ:  Բայց խաղի ծագման մասին կան վարկածներ առ այն, որ այն ծագել է Ամերիկայում, Չինաստանում և Հարավային Աֆրիկայում: Հնում այդ երկրներում մարդիկ փողոցներում պինգ-պոնգ էին խաղում։ Մինչ օրս էլ պահպանվել են հնագույն փորաքանդակներ, որտեղ պատկերված են մարդիկ, ովքեր մաքուր օդում ռակետկաներով գնդակ են խաղում։ Հետո պինգ-պոնգ խաղալու համար փոքր տարածքի անհրաժեշտությունն այդ խաղն աստիճանաբար տեղափոխել է փակ տարածքներ: Սկզբում հատակին ցանց էին տեղադրում և խաղում: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են խաղալ սեղանների վրա, և հայտնվել են ցանցի տեսքով ինչ որ բաներ, որոնք սկզբում պատրաստվում էին ձեռքի տակ ընկած նյութերից։ Հատուկ կանոններ չկային։ Սպորտային ոչ հավակնոտ այդ սարքավորումների շնորհիվ հնարավոր էր խաղալ այդ խաղը ցանկացած վայրում, ինչն էլ խթան է հանդիսացել սեղանի թենիսի հետագա զարգացման համար։

19-րդ դարում արդյունաբերության հզոր զարգացումը և ապրանք արտադրողների միջև մրցակցությունը նպաստեցին սպորտային սարքավորումների կատարելագործմանը: Սարքավորումների արտադրության մեջ սկսեցին օգտագործվել ժամանակակից նյութեր և տեխնոլոգիաներ, փոխվեց ռակետների կառուցվածքը, սկսեցին փորձարկվել տարբեր գնդակներ։

1891 թվականին պինդ միաձույլ գնդակը փոխարինվեց խոռոչավոր գնդակով։ Այդ վաստակը պատկանում է անգլիացի Դ.Գիբին, ով նկատելով խաղալիք բազմագույն սնամեջ գնդակները, որոշեց դրանք օգտագործել թենիս խաղալու համար։

Երկար ու ծանր փայտյա ռակետներին փոխարինեցին նրբատախտակից և կարճ բռնակով ռակետները, որի շնորհիվ դրանց քաշը 3 անգամ նվազեց։ Սկսեցին փորձարկվել նաև  ռակետը ծածկելու համար նախատեսված նյութեր։ Է. Գուդն է համարվում այդ փոփոխությունների նախաձեռնողը։ 1902 թվականին նա ռեկետի մակերեսը ծածկեց ռետինով և կարողացավ կիրառել նոր խաղային տեխնիկա, այն է գնդակին պտտեցնող հարվածներ հասցնելը։ Դա օգնեց նրան հաղթել բազմաթիվ մրցաշարերում: Ժամանակի ընթացքում պինգ-պոնգը դարձել ոչ միայն հաճելի ժամանց, չնայած հիմա էլ այն հաճելի ժամանաց է, այլ նաև ժամանակակից սպորտաձև: Առաջին անգամ անցկացված  մրցումներն են Լոնդոնի առաջնությունը (1900) և միջազգային մրցաշարը Հնդկաստանում (1901)։ Իսկ Դ.Ջեկվեսը պաշտոնապես գրանցել է խաղի ֆիրմային անվանումը 1901 թվականին՝ «պինգ պոնգ»։

Դրանից հետո 1926 թվականին դոկտոր Ջի Լը Մանը կազմակերպել է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան, որի նախագահ է ընտրվել Ա. Մոնտեգյուն: Հենց նույն թվականին էլ Լոնդոնում տեղի է ունեցել պինգ-պոնգի աշխարհի առաջին առաջնությունը։

Պինգ-պոնգի հետագա ժողովրդականությունը կապված է եղել սարքավորումների որակի բարելավման և ստանդարտացման, մրցակցության կանոնների բարելավման հետ։ Խաղը դարձել է հետաքրքիր և դինամիկ, երկրպագուների թիվն անընդհատ աճել է:

1961 թվականին սեղանի թենիսում տեղի է ունեցել հեղափոխություն։ Ճապոնիայից ժամանած մարզիկները սկսել են օգտագործել պտտվող բարձր հարվածը, որը կոչվում էր «սատանայի գնդակ Տոկիոյից»: Դա արմատապես փոխել է խաղի մարտավարությունը ճապոնացիներին դարձնելով անպարտելի։

ՄՕԿ-ը սեղանի թենիսը ներառել է 1988 թվականի Սեուլի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ Ներկայումս ավելի քան 190 ազգային ֆեդերացիաներ աշխատում են այդ խաղը մասսայականացնել ամբողջ աշխարհում:

Կ. Խաչիկյան

Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Ամենադիտված