5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 20-ին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի (Հյուսիսարևմտյան Չինաստան) Ատուշի քաղաքում, հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական ցանցի կենտրոնը, փոխանցում է Xinhua-ն:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40,28 աստիճանի և արևելյան երկայնության 77,05 աստիճանի կոորդինատներում։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 19 կմ խորության վրա։