Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունը
ԻՐԱՎՈՒՆՔՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողության, դատարանը սահմանափակում է կիրառում, որը ներառում է հայտնի «Իմնեմնիմի» փոդքասթը չվարելը:
Երեք ամիս հաղորդումներ վարելու սահմանափակում է գործելու:
Այս մասին հայտնեց նիստը նախագահող դատավոր Արման Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: