Թուրքիայում միանգամից 6 միջքաղաքային ավտոբուս է այրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Բուրսա քաղաքի ավտոկայանի մոտակայքում գտնվող ավտոկանգառում ապրիլի 28–ի գիշերը այրվել են միջքաղաքային ուղերթներ իրականացնող 6 ավտոբուս։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ավտոկանգառի պատասխանատուները նկատել են, որ ավտոբուսներից մեկը այրվում է, եւ շտապ հրշեջ ծառայություն են զանգել։
Մինչ հրշեջների տեղ հասնելը հրդեհը տարածվել է մյուս ավտոբուսների ուղղությամբ։
Կրակը մարելուց հետո պարզվել է, որ 6 ավտոբուս հրդեհի հետեւանքով ոչ պիտանի է դարձել։