Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրեթե ըստ Քենեդու. մի հարցրեք, թե ի՞նչ է պետք հարևաններին Ռուսաստանից, հարցրեք, թե ի՞նչ է պետք Ռուսաստանին իր հարևաններից»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս տարի Ռուսաստանին մոտ արտերկրում տեղի են ունենալու երկու ճակատագրական քաղաքական իրադարձություններ, որոնց ելքն անհնար է նախապես կանխատեսել, բայց, եթե լինի Ռուսաստանի համար բացասական սցենարը, ապա կարող են կտրուկ փոխվել աշխարհաքաղաքական դասավորությունները։ Խոսքը Վրաստանում և Մոլդովայում ընտրությունների մասին է։ Առաջին դեպքում Հարավային Կովկասում Ռուսաստանի համար կբացվի երկրորդ ճակատը, իսկ երկրորդ դեպքում կկրկնվի ուկրաինական հակամարտության սյուժեն, որի մեջ ամբողջությամբ կներքաշվեն Մերձդնեստրն ու Բեսարաբիան, գրում է politnavigator.net-ը։

Բանն այն է, որ արևմտամետ ուղղվածությունը սնուցող արմատային հիմքը և՛ Քիշնևում, և՛ Թբիլիսիիում ընդհանրապես չի կտրվել, և մնացել է անձեռնմխելի և՛ Դոդոնի, և՛ Իվանիշվիլիի օրոք: Եվ այդ կուրսը նույնն է, ինչ Ուկրաինայինն է: Ընդ որում հիմա էլ Հայաստանն է ձգտում ԵՄ ու ՆԱՏՕ։ Այս ամենի ամբողջ տարբերությունը նրանում է, թե ինչպե՞ս են գնում դեպի այդ նպատակը՝ դանդաղ, բայց վստահ սողալով և ծուռ զիզագներով, թե՞ բղավելով հակառուսական կարգախոսներ ուղիղ առաջ նետվելով:

Նույն օպերայից են Երևանի Փաշինյանի, Սիմոնյանի և մյուս VIP հայերի աշխարհաքաղաքական վերջին մտավարժանքները։ Արդյո՞ք Հայաստանի կողմից կորցված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը կարելի է համարել Ռուսաստանի պարտություն։ Եթե ​​կոնտինգենտի այդ դուրսբերմանը զուգընթաց Երևանում հաստատուն նստած լիներ մոսկովյան ռեժիմին դաշնակից հավատարիմ մեկը, ապա կարելի էր համարել, որ չկար պարտություն, կար ուղղակի դժբախտ դրվագ մեծ խաղում։ Բայց երբ խաղաղապահների դուրսբերումը Երևանի պաշտոնյանները ուղեկցում են ավելի քան հասկանալի «բարի ճանապարհ» արտահայտությամբ, երբ բոլոր մեղքերի համար մեղադրվում են հենց նրանք, գումարած խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու և դեպի ԵՄ և ՆԱՏՕ վերակողմնորոշվելու մասին, ապա այդ իրավիճակում անհերքելի է, որ Հարավային Կովկասի կոնկրետ երկրի համար պայքարում առկա է աշխարհաքաղաքական պարտություն։

Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ այսօր պարզ չէ, թե ո՞վ է ումից ավելի շատ կախված՝ Փաշինյանը Մոսկվայի՞ց, թե՞ Մոսկվան Փաշինյանի պոռթկումներից։ Թույլ տվեք բացատրել: Խաղաղապահների հետ Հայաստանից հեռացավ Հայաստանի իշխանության վրա ռուսական ուղղակի և անմիջական ճնշման վերջին լծակը։ Քոչարյանական կլանի հին ռևանշիստներն ակնհայտորեն Նիկոլի համար մրցակիցներ չեն, իսկ հաղթանակի հեռանկար ունեցող նրա միակ իրական քաղաքական հակառակորդն այսօր Բաքվի բանտում է։

Ներկայումս հայության դժգոհ հատվածի ոչ մի բողոքի գործողություն չի սպառնում Փաշինյանի դիրքերի ամրությանը: Ընդհակառակը, տարօրինակ կերպով ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունն է նրա քաղաքական երկարակեցության բանալին: Հաղթող կողմերին նա պետք է որպես երաշխավոր, որ Հայաստանը չի շեղվի իր ընտրած ուղուց։ Նա տալու է նրանց անհրաժեշտ բոլոր տարածքները, բացելու է Զանգեզուրի միջանցքը և այլն։ Դրա համար էլ այսօր Բաքուն Փաշինյանի վրայի փոշին է մաքրում։ Ռուսաստանին իր հերթին, հաշվի առնելով Ուկրաինայում անավարտ գործողությունը, հարավային թիկունքում նոր պատերազմ պետք չէ։ Ավելին, դա անշուշտ կբերի ոչ թե հայերի վրեժխնդրությանը, այլ «թուրքական աշխարհի» դիրքերի հերթական ամրապնդմանը։ Դեր է խաղում նաև  Բաքվի և Անկարայի շահերին նայելու պարտադրված անհրաժեշտությունը։ Եվ երբեմն, եկեք անկեղծ լինենք,  Կրեմլը ակտիվորեն տրվում է այդ շահերին, չնայած այն բանին, որ նրանց կրողները, ինչպես ասվում է մի երգում «մե՛կ ոչ, մե՛կ այո» են: «Ընկեր Ռեջեփը», ավաղ, ոչ միայն գործընկեր է այնպիսի կարևոր ներդրումային նախագծերում, ինչպիսիք են տարբեր ատոմակայանները, այլ նաև ներկայումս անփոխարինելի միջնորդ է արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում: Իսկ դա շատ բան արժե։ Այդ թվում ճիշտ պահին ինչ որ բան չտեսնելը: Տեսանք, թե ինչպես Ալիևին «լիզեցին» Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ: Ադրբեջանի նախագահը, սակայն, պարտքի տակ չմնաց Մոսկվայի ականջին հաճելի հայտարարություններ անելով «Կիևին զենք չվաճառելու մասին, չնայած նրանք իսկապես խնդրել էին»։

Բայց վերադառնանք բուն թեմային: Իրականում ի՞նչ է պետք Ռուսաստանին հետխորհրդային տարածքում իր հարևաններից, որպեսզի հանգիստ խղճով համարի, որ «ամեն ինչ լավ է»: Որովհետև հենց հստակ և հասանելի նպատակներ դնելու և դրանց համար ամենաարդյունավետ լուծումներ գտնելու ունակությունն է ցանկացած պետության հաջողության գրավականը: Եվ հակառակը, ժամանակի կոնկրետ պատմական պահին անիրատեսական, անհասանելի, քիմեռական նպատակների մրցավազքը կամ ընդհանրապես որևէ նպատակ հստակ ձևակերպելու անկարողությունը  պետության թուլության նշանն է։

Ցավալի ճշմարտությունն այն է, որ պետք է քաջություն ունենալ ուղիղ նայել ու ասել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո չորրորդ տասնամյակի կեսերին Ռուսաստանը չունի ազդեցության ոչ մի լծակ անգամ դրդելու իր հարևաններին քաղաքական աջակցության կարևոր ժեստ անել:

Եվ ընդհանուր առմամբ, մերձավոր արտերկրի վրա ռուսական արտաքին քաղաքականությունը կարիք ունի պրագմատիկ տնտեսական աուդիտի, որպեսզի հնարավոր լինի մի քանի սյունակներում ամփոփել բոլոր «Կողմ և Դեմ կետերը» իրենց դրամական արտահայտությամբ և հասկանալ, թե արդյո՞ք «խաղը արժե վառած մոմին»:

Ի վերջո, սկզբունքորեն հիանալի հասկանալի է, թե ի՞նչ է պետք Ռուսաստանից տարբեր բազմավեկտոր երկրներին։ Հիմա գլխավորը որոշելն է, թե «ՄԵԶ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ՆՐԱՆՑԻՑ»։ Եվ ոչ թե «ընդհանուր առմամբ», այլ կոնկրետ ու կետ առ կետ։ Եվ դա շրջում է ամբողջ տրամաբանությունը վերադարձնելով մեզ հենց սկզբին։ Ստացվում է գրեթե Քենեդու պես. «մի հարցրեք, թե ի՞նչ է պետք հարևան երկրներին Ռուսաստանից, հարցրեք, թե ի՞նչ է պետք Ռուսաստանին իր հարևաններից»։ Եվ դա այնպես, որ միևնույն ժամանակ ցանկություններն այնպիսին լինեն, որ մեզ ուղիղ չտանեն «Ոսկե ձկնիկ» հեքիաթի վերջաբան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Դիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)
Ամենադիտված