Ուկրաինայի Զինված ուժերի համար ստեղծվել է «ամենակեր» մարտական անօդաչու թռչող սարք «Վոլինյական»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնօդաչու թռչող սարքեր արտադրող ուկրաինական Wardrone.pro ընկերությունը մշակել է «Վոլինյակա» հեքսակոպտերը, որը կարող է հարձակվել հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի վրա, այդ թվում գիշերը։ Այս մասին ասվում է արտադրողի պաշտոնական կայքում, գրում է focus.ua-ն։
«Վոլինյակա»-ի հիմնական առանձնահատկությունը նրա գրեթե «ամենակեր» արձակման համակարգն է, որը թույլ է տալիս օգտագործել Ուկրաինայի պաշտպանության ուժերի մոտ օգտագործման մեջ գտնվող բոլոր տեսակի զինամթերքի մոտ 80%-ը: Հեքսակոպտերը կարող է 12 կիլոմետր հեռավորության վրա տեղափոխել 10 կիլոգրամանոց ծանրաբեռնվածություն: Օգտակար բեռի քաշը անգամ կարելի է ավելացվել մինչև 32 կիլոգրամի: Ինչպես նշում է արտադրողը, «Վոլինյական» հագեցած է բազմալիք կապի համակարգով, որը թույլ է տալիս անօդաչուին արդյունավետ գործել հակառակորդի էլեկտրոնային պատերազմական տեխնիկայի ազդեցության տակ։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքն իր մեջ ունի ժամանակակից ջերմային տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս գործել գիշերային ժամերին։ Հավաքովի շրջանակի շնորհիվ անօդաչու թռչող սարքը ծալված վիճակում շատ տեղ չի զբաղեցնում և հեշտ է տեղափոխվում:
«Վոլինյակա»-ի տեխնիկական բնութագրերն են.
-թռիչքի ժամանակը առանց ծանրաբեռնվածության մինչև 60 րոպե
-թռիչքի ժամանակը օգտակար բեռով 30 րոպե
-քաշը առանց բեռի 22 կիլոգրամ
-չափերը 1300x600 մմ
-մարտկոցի հզորությունը 60000 mAh
-վիդեո համակարգը թվային/անալոգային
-տեղակայման ժամանակը 20 րոպե
-ջերմային պատկերիչը FLIR640x480
-կայունացուցիչը Gremsy Mio:
Նշենք, որ հեքսոկոպտերը անօդաչու թռչող սարքի տեսակ է, որը նույն հարթության մեջ պտտվող 6 շարժիչներից բաղկացած համակարգ է։ Այն կշռում է ավելի շատ, քան սովորական կվադրիկոպտերը, բայց ավելի դիմացկուն է և կարող է ավելի շատ ծանրաբեռնվածություն կրել: Ռուսները նման անօդաչուներին անվանում են «Բաբա Յագա»։ Ի տարբերություն այլ անօդաչու թռչող սարքերի «Բաբա Յագա» անօդաչու թռչող սարքերը լիովին անձեռնմխելի են էլեկտրոնային պատերազմից, բացի դա հակադրոնային ցանցերն են անարդյունավետ դրանց դեմ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը պնդում է, որ իրենք ևս ունեն «Բաբա Յագա»-ի տիպի իրենց ծանր հեքսակոպտերները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը