Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղավնոն կրկնվեց Կիրանցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իհարկե՛ հետևում եմ լրահոսին, մեզանից լավ ոչ ոք չի հասկանա Կիրանցի բնակիչներին։ Գիտե՞ք` դա ինչ զգացողություն է, երբ մի օր արթնանում ես, ու ասում են՝ այն, ինչ քոնն էր, այլևս քոնը չի։ Ու ցավալին այն է, որ քո ոնեցածը գոնե քո հային չի բաժին հասնում, այլ` քո երկրի թշնամուն»,MediaHub-ին պատմում է Աղավնոյից տեղահանված ու Սիսիանում բնակություն հաստատած Արիկ Մաթևոսյանը։

Նա սոցիալական ցանցերում է տեսել, թե ինչպես են երեկ Կիրանցի բնակիչները քանդում իրենց գույքը, փորձում վառել ունեցվածքը։

«Նույն վիճակն էր նաև Աղավնոյում․ հրշեջ մեքենան կանգնել էր գյուղամեջում, իսկ ոստիկանության ծառայողները չէին թողնում, որ կրակին տանք մեր ունեցվածքը։ Գիտեմ, շատերը կարող են մեղադրել մեզ դրանում, բայց դա միակ սրտահովությունն էր»,- ասում է նա։

Մեր զրուցակիցն ասում է, որ ինքն առաջինն է վառել իր տունը՝ անհրաժեշտ գույքը տեղափոխելուց հետո։ Չէր ուզում սփյուռքի աջակցությամբ կառուցված երկհարկանի, ժամանակակից ստանդարտներով, կարմիր կտուրով տունը լավ վիճակում թողնել Ադրբեջանին։ 

«Դուռ, պատուհան, տանիքի թիթեղ. չթողեցին` հանենք։ Դրա համար բենզինը շաղ տվեցի ու վառեցի։ Հրշեջները եկան, ոստիկանները հավաքվեցին։ Աղավնոյի միանման բնակարաններն այնպիսի շինանյութով են կառուցել, որ տունն ամբողջությամբ չէր վառվում։ Դրա համար իմ երկու եղբայրներն այլ բան մտածեցին, խոզը մորթեցին ու արյունը քսեցին պատերին»,- ծանր օրերի հիշողություններով է կիսվում 39-ամյա տղամարդը։ Ասում է, որ դրանից հետո իր մուտքը գյուղ արգելվեց, անգամ այն դեպքում, երբ երեխաների հետ վերջին անգամ փորձում էր ներս մտնել ու հրաժեշտ տալ Աղավնոյին։

«20 տարի այնտեղ եմ ապրել, հետո ամուսնացել, երեխաներս այնտեղ են ծնվել, մեծացել։ Գյուղի և՛ ծաղկունքն եմ տեսել, և՛ անկումը, բայց պարեկային ծառայություն էր իրականացվում, չթողեցին մտնեմ, ինձ «տերորիստի» տեղ էին դրել։ Գյուղից վերջին դուրս եկողները եղել են հայրս, մայրս ու եղբայրներս»,- ասում է նա։

Աղավնոյի անկումից հետո Արիկն աշխատանքի է անցել Լիսագորում։ Նոր կառուցված ճանապարհից, որը շրջանցում էր Աղավնոն, երևում էր հեռվից մեղվի փեթակներ հիշեցնող գյուղը։

«Տեսել եմ, թե ինչպես են քանդում Աղավնոն, սիրտս ցավում էր, այլևս դժվար էր նայել։ Հիմա, երբ նույն պատկերը տեսնում եմ Կիրանցում, մտովի հիշում եմ Աղավնոն ու տնավեր դարձած իմ հայրենակիցներին։ Ասում էի՝ թող ոչ ոք այլևս չտեսնի այս ցավը, բայց այն դեռ շարունակվում է, թե մինչև ե՞րբ, չգիտեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»
Ամենադիտված