Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄայիսի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի միջև։
Այս մասին փոխանցում է ԱՊԱ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։