Ցավում եմ, որ Վրաստանն այս օրենքով արգելափակում է դեպի ԵՄ գնալու հնարավորությունը՝ իր քաղաքացիների մեծ երազանքը. Գերմանիայի ԱԳ ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը կարծում է, որ Վրաստանի կառավարությունը, առաջ տանելով, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրենքը», փակում է երկրի ճանապարհը դեպի Եվրամիություն և հակադրվում է սեփական բնակչությանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ցավում եմ, որ Վրաստանի կառավարությունն այս օրենքով արգելափակում է դեպի Եվրամիություն գնալու հնարավորությունը՝ իր քաղաքացիների և, առաջին հերթին, երիտասարդների այս մեծ երազանքը», - ասել է Բերբոկը։
«Վրաստանի կառավարությունը դրանով ընդդիմանում է սեփական բնակչությանը և հանդես է գալիս ընդդեմ եվրոպական հեռանկարին»,- եզրափակել է նա։