Շվեյցարացի հայտնի ալպինիստը մահացել է Էվերեստում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարացի հայտնի ալպինիստ, 40-ամյա Ուելի Ստեկը մահացել է Էվերեստում։ Այս մասին ապրիլի 30-ին հայտնել է Նեպալի Ալպինիզմի ֆեդերացիան։
Նշվում է, որ Նուպցեի գագաթին տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքնում էլ Ստեկը մահացել է։ Ստեկը նախատեսել էր հասնել աշխարհում ամենաբարձր գագաթը մայիսին՝ օգտագործելով ամբողջովին նոր երթուղի։
Սպորտսմենի մարմինը գտել են Էվերեստում ու ուղղաթիռով տեղափոխել Նեպալի մայրաքաղաք Կատմանդու։
Ստեկը մի քանի ռեկորդներ էր սահմանել» 2015թ․-ին նա հաղթահարել էր ավելի քան 4000մ բարձրության բոլոր 82 ալպյան գագաթները 62 օրում։