Freenews TV-ն՝ ՀՌՀ-ի ուշադրության կենտրոնում. հեռուստաընկերությանը տուգանել են 100.000 դրամով․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ին շարունակում է մնալ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՌՀ-ն արձանագրել է նոր խախտումներ:
Մասնավորապես՝ ապրիլի 19-ին եւ ապրիլի 20-ին հեռարձակված Համո Սահյանին նվիրված հաղորդումը պարունակել է ծխելու տեսարաններ, որոնք սակայն չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է Ձեր առողջությունը» գրառմամբ։
Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 24-ին ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությանը տուգանել են 100.000 դրամով:
Տուգանքի փաստաթուղթը ներկայացնում ենք ատորեւ»։