Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1918 թ․ Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի Դեմոկրատական Հանարապետության  անկախությունը․ պատմության այս օրը ( 28 մայիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայաստան՝ Առաջին հանրապետության օր, Ադրբեջան՝ Հանրապետության օր, Բելառուս, Ղրղզստան և Ռուսաստան՝ Սահմանապահի օր, Եթովպիա՝ Ռազմական ռեժիմի անկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1812- ռուս-թուրքական 8-րդ պատերազմի արդյունքում (1806-1812) կնքվել է Բուխարեստի խաղաղության պայմանագիրը, ըստ որի Թուրքիային են տրվել Փոթին, Անապան և Ախլքալակը, իսկ ռուսներին անցել է Հյուսիսային Վրաստանը:

1877-ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Ալաշկերտը։

1878-ծնվել է ճարտարապետ Նիկոլայ Մադաթովը։

1918-Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի Դեմոկրատական Հանարապետության  անկախությունը։

-Սարդարապատի ռազմաճակատում  չդիմանալով հայկական կողմի գրոհներին, թուրքերը նահանջել են դեպի Արագած կայարան, բայց այդ բնագծում ևս չդիմանալով շուտով հետ են մղվել դեպի ավելի հյուսիս։ Հայկական կողմը գրավել է Ղարաբուրուն և Արագած կայարանները:

1926-ծնվել է ակնաբույժ Տատյանա Հովսեփյանը։

1927-ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել առաջին ծրարները, որոնք իրենց վրա ունեցել են տպագրված նամականիշներ։

1938-ծնվել է հայազգի խորհրդային կինոգետ, կինոքննադատ, Պետկինոյի նախագահ Արմեն Մեդվեդևը։

1959-ծնվել է ֆրանսահայ անիմատոր Շառլ Բերբերյանը։

1988-ԼՂՀ-ի պետական և կուսակցական ղեկավար օրգանները նամակ են հղել ԽՄԿԿ Կենտկոմ խնդրանքով, որ առկա ծանր իրավիճակի պայմաններում մինչև ինքնավար մարզի վերջնական կարգավիճակը որոշելն այն հանել Ադրբեջանական ԽՍՀ-ի ենթակայությունից։

1992-Հայաստանը դարձել է Միջազգային Առժույթային Հիմնադրամի անդամ։

2000- «Վերածնունդ» հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։

2001- Երևանում բացվել է Աչքի լազերային վիրահատության կենտրոնը:

2002- բացվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի երևանյան գրասենյակը:

2005 - «Նիգ-Ապարան» հայրենակցական ՀԿ-ի նախաձեռնությամբ Արագածի շուրջը՝ ավելի քան 160 կիլոմետրանոց շրջագծով կազմակերպվել է «Միասնության շուրջպար»-ը։

2006- մասնագետները ձեռնամուխ են եղել Սև ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սև արկղերի» վերծանմանը:

2009-քանի որ Ադրբեջանն արգելել է Ջուղայի գերեզմանատուն այցելել միջազգային դիտորդներին, Ամերիկայի աստղագիտական հետազոտությունների կենտրոնը համեմատել է 2003 թվականի և 2008 թվականի գերեզմանատան արբանյակային լուսանկարները և հաստատել, որ Ջուղայի գերեզմանատունը և այնտեղ գտնվող խաչքարերը ոչնչացված են։

2011-«Արթիկ» քրեակատարողական հիմնարկից համաներման որոշմամբ ազատ է արձակվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2013-Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը եղել է Հայաստանում, որպես  «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր:

2016-Երևանում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը։

2021-Առաջին անգամ Հանրապետության տոնի գլխավոր հանդիսավայրը՝ Սարդարապատի հուշահամալիրը,  փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար: Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին:

2022- «Դիմադրություն» շարժումը հանրահավաք և երթ է անցկացրել Ֆրանսիայի հրապարակում: Ստեփանակերտում ևս անցկացվել է երթ և հանրահավաք Վերածննդի հրապարակում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1539-իսպանացի կոնկիստադոր և Կուբայի գուբերնատոր Էռնանդո դե Սոտոն մտել է Ֆլորիդայի ափերում գտնվող Տամպու ծոց, նրա 6000-անոց բանակը կտրել անցել է ներկայիս Ջորջիայի տարածքը և 1542 թվականին հասել Միսսիսիպի։

1644-անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ Ջեյմս Ստենլիի ղեկավարած ռոյալիստները գրոհով վերցրել են Բոլթոնը, որի արդյունքում տեղի է ունեցել այսպես կոչված «բոլթոնյան սպանդը»։

-Բոստոնում հիմնադրվել է առաջին բաբտիստական համայնքը։

1738-ծնվել է ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ Ժոզեֆ Գիլյոտինը, որի անունից է անվանվել գիլյոտինա մահապատժի գործիքը։

1738-Լոնդոնում ստեղծվել է առաջին փակ լողավազանը։

1812-Կուտուզովը կնքել է Բուխարեստյան հաշտությունը թուրքերի հետ, ըստ որի Ռուսաստանը ստացել է Բեսարաբիան, և Դանուբի ակունքը, ավարտվել է 1806 թվականի ռուս-թուրքական պատերազմը։

1830-ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեկսոնը ստորագրել է հնդկացիների վերաբնակեցման հրամանագիրը, ըստ որի նրանք հրաժարվում են Միսսիսիպիում իրենց հողերից քաղաքացիական իրավունքներից և ազատություններից օգտվելու պայմանով։

1858-կնքվել է Անգուրյան պայմանագիրը, ըստ որի Ամուրի մարզն անցել է Ռուսաստանին, իսկ Ուսսուրական մարզը սահմանվել է որպես Չինաստանի հետ համատեղ օգտագործման տարածք։

1863-Բոստոնում ստեղծվել է առաջին ռազմական ստորաբաժանումը, որն ամբողջությամբ բաղկացած է եղել սևամորթներից։

1905-ռուսական նավատորմը ջախջախվել է Ցուսիմյան ճակատամարտում։

1908-ծնվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին իր վեպերով։

1928-միաձուլվել են «Կրայսլեր» և «Դոդժ» ավտոմոբիլային կոնցեռները։

1957-ԱՄՆ-ում հիմնադրվել է Ձայնագրության ագային ակադեմիան, որն էլ հանձնում է երաժշտության աշխարհում հայտնի մրցանակը՝ «Գրեմմին»։

1987-Մոսկվայի Կարմիր հրապարակում վայրէջք է կատարել գերմանացի Մատիաս Ռուստի սպորտային ինքնաթիռը։

1997-Կիևում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի բաժանվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմը։

1998-Բելիջուստան տարածքում Պակիստանն իրականացրել է յուրաքանչյուր 18 կիլոտոն հզորությամբ հինգ միջուկային լիցքերի ցամաքային փորձարկում։

2019-Հարյուրավոր վրացիների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականացվել «Դավիթ Գարենջի» վանական համալիրի մոտ։

Կ․ Խաչիկյան

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»
Ամենադիտված