Իրանը բացառել է հավանականությունը, որ Ռաիսիի ուղղաթիռը կnրծանվել է դիվերuիայի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀետաքննությունը բացառել է վարկածը, որ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի պայթյունը տեղի է ունեցել դիվերսիայի հետևանքով։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ աղետի հետաքննության արդյունքների վերաբերյալ երկրորդ զեկույցում։
«Ուղղաթիռի բեկորների եւ մասերի ուսումնասիրության արդյունքներով, դատելով դրանց միջեւ եղած հեռավորությունից եւ այն բանից, թե ինչպես են դրանք ցրվել, բացառված է դիվերսիայի հետեւանքով պայթյունի վարկածը», - ասված է հայտարարության մեջ։