Իսրայելի նոր առաջարկները կարող են Գազայի հարցում տևական համաձայնությունների բերել. Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Իսրայելի և արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև գործարքի նոր տարբերակը, որը գտնվում է քննարկման փուլում, կարող է բերել ոչ միայն Գազայի հատվածում ժամանակավոր զինադադարի, այլև ավելի տեւական համաձայնությունների։
Այս մասին առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, դուք գիտեք, որ մեկ այլ առաջարկ է քննարկվում, նոր առաջարկ: Եվ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տեսնենք, թե արդյոք մենք կարող ենք առաջ շարժվել դրանով, քանի որ դա կարող է հանգեցնել ժամանակավոր զինադադարի, որը կարող է հանգեցնել ավելի մշտական բնույթի»,-ասել է նա։