Քոչարյանի նոր կուսակցությունը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 28-ին տեղի է ունեցել «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը, որը մամուլի համար փակ է եղել։ «Կուսակցության հետ կապ ունեն այստեղ գտնվող անձինք, Ռոբերտ Քոչարյանը կապ չունի»,- համագումարից հետո հայտարարել է հիմնադիրներից մեկը` Նարեկ Մանթաշյանը։
Թեեւ նրանք հերքում են Ռ. Քոչարյանի կապը կուսակցության հետ, սակայն կուսակցության հիմնադիր կազմում Քոչարյանի աջակիցներն են։ Մեկը Սեւակ Խաչատրյանն է (հայտնի Սաքուլիկը), ով ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն է եղել, պրոռեկտոր, հիմա Էջմիածնի ավագանու խմբակցության ղեկավարն է: Հովհաննես Հարությունյանը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ, «Հայաստան» դաշինքի աջակից։ Կուսակցությանն է անդամագրվել նաեւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, ով մի շարք այլ աղմկոտ գործերով ընդդիմադիրների պաշտպանությունն է իրականացրել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30․ 05․ 24 թ համարում: