Կրասնոդարում փակվել են կաշառք տալու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանի հյուրանոցը, ճաշարանն ու խանութը (լուսանկար)
ՖՈՏՈԿրասնոդարում փակվել են ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովի գործով ամբաստանյալ Լյովա Մարտիրոսյանին պատկանող «Դրախտ» կոչվող մի քանի հաստատություններ, գրում է РИА Новости-ն։
Շուրջ երկու շաբաթ է, ինչ խանութը փակ է, իսկ սրճարանի դռան վրա փակցված է «ժամանակավորապես փակ է» ցուցանակը։ Հյուրանոցում այցելուներ չկան, աշխատակիցն էլ ասել է, որ հնարավոր չէ սենյակ վարձել։ Ինչպես ասել են մոտակա սննդի օբյեկտներից մեկում, իբր փակումը պայմանավորված է նրանով, որ «կառավարիչ չկա»։
Ինչպես հայտնել ենք, կրասնոդարցի հայազգի գործարար Լյովա Մարտիրոսյանը մեղադրվում է ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ։
«Կուզնեցով Յուրին անձամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել այն գործողությունների համար, որոնցով նա կարող է նպաստել իր պաշտոնական դիրքի, զբաղեցրած պաշտոնի նշանակության և հեղինակության, ինչպես նաև կաշառքի շահերից ելնելով ծառայության մեջ ընդհանուր հովանավորչության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։