ՌԴ հատուկ նշանակության ստորաբաժումները ստացել են աշխարհի ամենափոքր նռնականետը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾnews.am -ը գրում է.
ՌԴ ԶՈւ հակահաբեկչական ստորաբաժանումը հաշվառման է վերցրել աշխարհի ամենափոքր բազմակի օգտագործման նռնականետը՝ «Բուրը»։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»–ն։
Համալիրի երկարությունը 74.2 սմ է, սարքի զանգվածը՝ 3.5 կգ։ Այն արտադրվել է Տուլայի սարքաշինության կոնստրուկտորական բյուրոյում։
Բյուրոյից հայտնել են, որ իրենց առաջ խնդիր էր դրված ստեղծել աշխարհի ամենաթեթեւ նռնականետը, որը թույլ կտա օրվա ցանկացած պահի մարտական գործողություններ վարել։