Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվճար կրթություն և դյուրակիր համակարգիչներ. Ինչպես է Ադրբեջանը համոզում ուսանողներին սովորել Լեռնային Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում նոր համալսարան է կառուցում, որտեղ հնարավոր կլինի բարձրագույն կրթություն ստանալ անվճար։ Համալսարանն ունի նոր լսարաններ, հանրակացարաններ և բոլոր ժամանակակից հարմարություններն ապրելու համար: Սակայն մարդիկ չեն շտապում տեղափոխվել այն տարածաշրջան, որտեղից վերջերս փախել են էթնիկ հայերը, գրում է azattyq.org-ը:

Հարմարավետ բնակելի սրահներ՝ խնամված սիզամարգերով և լեռների տեսարաններով: Նորակառույց շենքերում ժամանակակից դասասենյակներ, որտեղ կդասավանդեն հանրապետության լավագույն դասախոսները։ Եվ այս ամենը անվճար է: Բայց կա մեկ «բայց»՝ համալսարանը գտնվում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը։

Եվ հիմա Ադրբեջանին պետք է 1200 ուսանող հրապուրի այդ համալսարան։ Այն գտնվում է շրջանի մայրաքաղաք Խանքենդիում, որը հայկական տիրապետության տակ կոչվել է Ստեփանակերտ։ Նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին գրեթե վեց միլիոն դոլարին համարժեք գումար է հատկացրել Ղարաբաղի համալսարանի կառուցման համար։

Բաքուն վերահսկում է Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերից, երբ նրա զինված ուժերը կայծակնային գրոհ սկսեցին վերահսկողության տակ վերցնելու այն տարածքը, որտեղ էթնիկ հայերը փաստացի անկախություն էին վայելում 1990-ականների կեսերից: Սեպտեմբերյան հարձակումից օրերի ընթացքում մոտ 100 հազար էթնիկ հայեր (գրեթե ողջ բնակչությունը) փախավ Հայաստան։ Վերահսկողություն հաստատելուց ի վեր Ադրբեջանը մեղադրվում է հայկական քաղաքների, կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման մեջ։

Դատարկ օդանավակայաններ, ամայի քաղաքներ ու գյուղեր, դրանք Ադրբեջանի կողմից գրավված հողերն են: Գրեթե բոլոր հայերը հեռացել են Ստեփանակերտից, ուստի այսօրվա Խանքենդին կոչվել է ուրվական քաղաք։ Փորձելով քաղաքը վերաբնակեցնելու ուղիներ գտնել Ալիևը 2023 թվականի նոյեմբերին հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի համալսարանի ստեղծման մասին, ռեկտոր է նշանակվել Շահին Բայրամովը։ Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը վերջերս հայտնել է, որ ներկայումս իրականացվում են ենթակառուցվածքային աշխատանքներ, մոտակա ամիսներին նախատեսվում է ավարտել դասասենյակների, հանրակացարանների և այլ շենքերի շինարարությունը: Գալիք ուսումնական տարում Ղարաբաղի համալսարանը ծրագրում է դռները բացել ուսանողների առաջ այս աշնանը։ Պաշտոնյաներն ընդգծում են, որ բուհում ամեն ինչ անվճար է լինելու՝ ուսման վարձը, սենյակն ու սնունդը, նաև յուրաքանչյուր ուսանողի կտրվի նոութբուք։ նշենք, որ Ադրբեջանում բուհերի մոտ կեսում ուսման վարձ է գանձում։

Գիտության և կրթության նախարարությունը նախատեսում է ի սկզբանե նոր համալսարանում առաջարկել ուսման ութ ուղղություն՝ ներառյալ ճարտարագիտությունը, տնտեսագիտությունը և զբոսաշրջությունը: Գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևի խոսքով, նպատակն այն է, որ համալսարանում սովորեն 1200 ուսանող։

Կրթության ոլորտի փորձագետ Ֆարիդ Իմանովը կարծում է, որ հաջողության հասնելու համար համալսարանը պետք է առաջարկի «ավելի խոստումնալից մասնագիտություններ», ներառյալ համակարգչային գիտությունը և արհեստական ​​ինտելեկտի զարգացումը: «Նման մասնագիտությունների դեպքում ավելի հեշտ է աշխատանք գտնելը», - նշել է Իմանովը։

Բաքուն և Երևանը ներկայումս բանակցություններ են վարում, և ակնկալվում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիր կկնքվի երկու երկրների միջև։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը հետևում են բանակցությունների ընթացքին և ամեն կերպ աջակցում են նրանց։ Բանակցությունները հեշտ չեն եղել, քանի որ Հայաստանի վերջին որոշումը՝ մի քանի լքված բնակավայրեր Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ, բողոքի ցույցեր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչեր է առաջացրել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան
Ամենադիտված