Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խաղաղ, հանգիստ, լսող ու բանիմաց երեխա էր Գեղամս: Իր ամեն մի խոսքն արժեք ուներ: Դպրոցում լավ էր սովորում, ուսուցիչներն ասում էին, որ տրամաբանությունից շատ ուժեղ է: «Հայոց պատմություն» առարկան շատ էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրուհին՝ Գեղամի մայրիկը:

Գեղամը ծնունդով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից է։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Մայրիկի խոսքերով, ցանկանում էր Երևանի պետական համալսարանի «Հանրային կառավարում» բաժինն ընդունվել, բայց ինչ-որ պահի մտափոխվում է և որոշում զինվորական դառնալ: Ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրետանային ֆակուլտետի «Հրետանային դասակի հրամանատար» մասնագիտությամբ բաժինը: Ավարտելուց հետո անցել է զինծառայության Արցախի Արա լեռ զորամասում, հակատանկային դիվիզիոնում՝ որպես դասակի հրամանատար։

«Ամեն տարի համալսարանից նամակ ենք ստացել, որտեղ շնորհակալություն էին հայտնում Գեղամի նման որդի դաստիարակելու համար: Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ: Սիրում էր իր մասնագիտությունը: Ութ տարի ծառայեց Արա լեռում: Հրամանատարական անձնակազմն իրենից շատ գոհ էր, առ այսօր այնքան դրական են խոսում իր մասին: 2016 թ.-ին մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Այդ ժամանակ ստացել է կապիտանի կոչում՝ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար: Լելե Թեփեի մարտերին է մասնակցել»: Մայրիկն ասում է՝ որդին երբեք չի պատմել իր ծառայության օրերի, պատերազմի ժամանակ կատարած սխրագործությունների մասին: Պատերազմից հետո մարտական ընկերներն են դարձել այդ պատմությունները ներկայացնողները: Գեղամին զինակից ընկերները «Կորնետի արքա» են կոչել, քանի որ փայլուն տիրապետել է իր զենքին: Տիկին Սիրուհին նշում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որդին եղել է Արցախի հարավային թևում՝ ամենաթեժ կետերում, զբաղեցրել է նաև հակատանկային դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ պատերազմն արդեն սկսվել էր, զանգահարեցի, չպատասխանեց: Շատ անհանգիստ էի: Հետո զանգահարեց՝ մա՛մ, չմտածես, ես ապահով տեղում եմ, նույնը նաև Ապրիլ յան պատերազմի ժամանակ էր ասում: Այնպիսի քաջագործություններ է կատարել 44-օրյայի ժամանակ, որ պատերազմի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ասել են, որ իջնի ու պարգևատրումը ստանա, բայց այդպես էլ չի իջել, հետո պարգևը բերեցին տուն»: Հոկտեմբերի 2-ից իրեն սկսել են «Անվրեպ Գեղամ» կոչել: Մայրիկն ասում է՝ այդ օրը Հադրութի Թոզարան կոչվող հատվածում 7 տանկ է խոցել: Վերհիշում է, որ դրանից հետո մեկ ամբողջ օր որդու հետ չէր կարողանում կապ հաստատել: «Զանգահարեցի ավագ որդուս, որը ևս զինվորական է, խնդրեցի գտնել Գեղամին, բայց նա էլ չէր կարողանում կապ հաստատել ոչ միայն Գեղամի, այլ նաև մյուս տղաների հետ: Հաջորդ առավոտյան ավագ որդիս զանգահարեց՝ Գեղամը հասանելի է, նոր խոսեցի իր հետ, կարող ես զանգել:

«Մա՛մ, ինձ «ռոզիսկ» չտաս, լավ եմ, ամեն ինչ լավ կլինի»: Փորձում էի հասկանալ, թե որտեղ է, հարցեր էի տալիս, հետաքրքրվում, թե Լելե Թեփեո՞ւմ են: Ասաց՝ դրա տակն ենք, հետ ենք քաշվել: Երբ փորձեցի հասկանալ՝ Ջրականո՞ւմ են, բացասական պատասխան տվեց՝ Ջրականն էլ մերը չի: Հոկտեմբերի 6-ին անընդհատ զանգահարում էր, կարծես մի բան զգար: Բայց նաև ինձ հանգստացնում էր, ասում, որ այդ օրն ավելի խաղաղ է, հաղորդագրություններ են ստանում, գուցե պատերազմը դադարի: Հաջորդ առավոտյան դեպքը տեղի է ունեցել: Զինվորներից մեկն է պատմել. «Հադրութի և Ջրականի մեջտեղի դիրքերում էինք: Մեկը կապ է տալիս կոմբատին և ասում, որ ինչ-որ տեղ պետք է գնա: Կոմբատս ասաց, որ այդ տարածքը չի մտնելու, քանի որ երեկ է այդտեղից վերադարձել, թուրքն արդեն այնտեղ նստած է»:

Զինվորի պատմելով, կապի դուրս եկած մարդն ու Գեղամս բանավիճել են այդ հատված գնալու համար: Ռացիան անջատել է և գնացել մահվանն ընդառաջ: Տղաներին ասել է, թե գնում է, ո՞վ է գալիս իր հետ: Ես այդպես էլ չիմացա, թե ինչ է տեղի ունեցել, ինչ հանգամանքներում է զոհվել Գեղամս իր չորս զինվորի հետ»: Մայրիկը հարցեր ունի, թե ինչո՞ւ գնաց որդին այդ տեղանք, ինչո՞ւ օգնությունը չհասավ, «ինչուները» շատ են ու անպատասխան: Հոկտեմբերի 7-ին Գեղամն իր չորս զինվորի հետ անմահանում է Հորադիզում մարտական առաջադրանք կատարելիս: Նրա մարմինը «գտնում» են դեկտեմբերի 8-ին:

«Հետո ԴՆԹ հետազոտությունների փուլն էր: 2021 թ.-ի փետրվարի վերջին իրեն պահ ենք տվել մայր հողին: Թուրքերն էլ էին իրեն հուղարկավորել: Ավագ որդիս մեկնեց Ղարաբաղ, արդեն սկսվել էին որոնողական աշխատանքները: Գեղամիս մարտական ընկերները եղբորն ասել էին՝ մենք գիտենք, թե որ հատվածներում են եղել, կօգնենք, կգտնենք: Որոնողական խմբերը մտնում են այդ հատված, չորս զինվորին գտնում են, տղայիս՝ ոչ: Թուրքերը ժամանակ են տալիս որոնողական խմբերին, որ տարածքն ազատեն: Մարտական ընկերներից մեկը խնդրել է, որ մի քանի րոպե ևս ավելացնեն: Զինվորներից որոշ հեռավորության վրա Գեղամիս մարմինը հողին են հանձնած լինում: Անգամ զրույցի ժամանակ թշնամու զինվորներից մեկն ասել է՝ он настоящий герой: Թե որքան են կռիվ տվել, այդպես էլ չիմացանք: Բայց մի անգամ տղաներից մեկի հետ զրույցի ժամանակ Գեղամս ասել էր՝ հաշիվը կորցրել եմ, թե որքան զինտեխնիկա եմ խոցել, պատկերացնո՞ւմ ես, որ դրանց ձեռքն ընկնեմ, ինչ կանեն:

Գեղամս տասն օրվա ընթացքում մարտական ուղի է անցել Արցախի ամբողջ հարավով: Բոլորն են ասում՝ տեղանքն այնքան լավ գիտեր, ամեն քար ու թուփ ուսումնասիրել էր: Երազում էի գնալ Արցախ, բայց տղերքի արյունով շաղախված հողն էլ թողեցին թշնամուն, ուզում էի համբուրել հողը, որի վրա իմ որդին ոտք էր դրել, բայց դա էլ երազանք մնաց: Երբեմն, երբ կասկածներով եմ պատվում, որդիս ասում է՝ մա՛մ, երբեք չկասկածես, որ Գեղամից մասունք եկավ տուն, Գեղամի մարմինն ամբողջական էր, ես եմ նրա մարմինը տեղափոխել շտապօգնության մեքենայի մեջ և Ստեփանակերտից Հայաստան ուղարկել: Իսկ ես մտածում եմ՝ որդիս մինչև իր կյանքի վերջին օրն այդ տեսարանն աչքի առաջ է ապրելու:Սպառված եմ, երբեմն ուժերս հատում են: Բայց Գևորգիս համար եմ ապրում: Ապրեցնում է այն, որ Գեղամիս զինակից ընկերները, հրամանատարները հարգում են նրա հիշատակը և հաճախ են նրան այցելում»:

Հ. Գ. - Կապիտան, մարտկոցի հրամանատար Գեղամ Մարտիրոսյանը Արցախի նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պատերազմի երրորդ օրը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Ճամբարակի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ
Ամենադիտված