Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի տոնը։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի լուսավորիչ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը. նրա մուտն ի Վիրապն, ելն ի Վիրապ և նշխարաց գյուտը, գրում է qahana.am-ը։

Ս․ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը։ Այն հիշատակվում է Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Քրիստոնյա սրբերի վարքագրությունը ցույց է տալիս այն դժվար, զոհողություններով լի, բայց հավատքի, նվիրումի ու աստվածահաճո կյանքի ճանապարհը, որով անցնում են Քրիստոսի հետևորդները։ Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանք խավարից դեպի լույս ընթացող մի ճանապարհ է, որտեղ հանդիպում ենք խոր վիրապների, օձերի, մթության և լույսի, ուրախության և տխրության։ Երկրային կյանքի այս ճանապարհը ևս մեկ հնարավորություն է մեղքերից ազատվելու և Աստծուն մոտենալու համար։ Փորձություններին դիմակայելու և խավարից դեպի լույս դուրս գալու լավագույն օրինակը յուրաքանչյուրիս համար Ս․ Գրիգոր Լուսավորիչն է։

Ըստ ավանդության, Հայոց Տրդատ արքան, տարված Ս. Հռիփսիմեի գեղեցկությամբ, չկարողանալով տիրել նազենի կույսին, հրամայեց չարչարանքների ենթարկելով սպանել Հռիփսիմեին, Գայանեին և քրիստոսասեր մյուս կույսերին: Այս ամենից հետո թագավորը պատուհասվեց: Ավանդությունը պատմում է, որ Տրդատը որսի գնալիս կառք էր նստել: Եվ հենց այդ պահին էլ նրան «Տիրոջ պատուհասը հասավ». նա իր մարդկային կերպարանքից զրկվեց և նմանվեց վայրի խոզի: «Այնուհետև, մտնելով եղեգնուտը, խոտաճարակ դարձավ, անզգայությամբ դաշտերում կրծելով իր մերկ մարմինը»,-գրում է Ագաթանգեղոսը` ցանկանալով ընդգծել նրա մեղքի ծանրությունը: Նրա հետ միասին հարվածներ ստացան նաև թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները: Այս վիճակը տրտմություն և խոր մտահոգություն առաջացրեց ողջ պալատականների և հայոց ազգի շրջանում: Այդ ժամանակ լուսեղեն մի տեսիլք երևաց թագավորի քրոջը` Խոսրովիդուխտին, և ասաց նրան. «Ձեզ հասած հարվածներից չեք բժշկվի, եթե Արտաշատի Խոր Վիրապից չհանեք այնտեղ նետված Գրիգորին: Նա կգա և կուսուցանի ձեզ` ինչպես բժշկվել ցավերից»: Երբ այդ մասին Խոսրովիդուխտը պատմեց նախարարներին, նրանք ընտրեցին Օտա անունով նախարարին և ուղարկեցին Արտաշատ, ուր 13 տարի առաջ Տրդատի հրամանով վիրապն էր իջեցվել մահվան դատապարտված Գրիգորը:

Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:

Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախ նահատակման վայրերում ամփոփեց կույսերի մարմինները և ապաշխարության համար սահմանեց հնգօրյա պահք, որն այսօր էլ պահպանվում է Հայ Եկեղեցում և կոչվում «Առաջավորաց» (առաջին պահքը) : Վաթսունվեց օր Ս. Գրիգոր Լուսավորիչը քարոզեց Քրիստոսի վարդապետությունը, և նրանից չհեռացան թագավորն ու մեծամեծները: Մեծ ուշադրությամբ լսեցին ավետաբեր խոսքը և վաթսունվեց օր պահք պահեցին: Ս. Գրիգորի միակ ցանկությունն էր խավարի մեջ բնակվող իր ժողովրդին լուսավորել Աստծո ճշմարիտ Ավետարանի լույսով, և նրանց մղել հոգևոր վերածնունդի:

Քարոզության վերջին օրը Ս. Գրիգոր Լուսավորչին հայտնվեց Միածին Փրկիչը` լույսերի մեջ երկնքից իջնելով: Աստվածային հրաշալի տեսիլքով Լուսավորչին ցույց տրվեց Մայր տաճարի հիմնադրման վայրը: Տերը պատգամեց նաև վկայարաններ կառուցել Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում:

Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել
Ամենադիտված