Թուրքիայում մտահոգված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրքական հատուկ ջոկատայինները: Այդ մասին թուրքական Sozcu հեռուստաընկերության եթերում հայտարարել է հայտնի հասարակական գործիչ, Independent Turkce կայքի գլխավոր խմբագիր Նեւզեթ Չիչեքը, գրում է argumenti.ru-ն։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հայ հասարակությանը հրաժարվել մեծ Հայաստանի երազանքից և ընդունել ներկայիս Հայաստանն իր սահմաններով:
Չիչեքը նաև հիշեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարի ուղղաթիռի հետ կապված վերջին միջադեպը։ Նա ընդգծել է, որ այդ դեպքը մտահոգություն է առաջացրել Թուրքիայում։ Թուրք գործիչը նաև հայտարարել է, որ թեև իր խոսքերը շատերին կզայրացնեն, սակայն ինքը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրքական հատուկ ջոկատայինները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը