«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1,700 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ»-ում իրականացված ահաբեկչության վերաբերյալ քրեական գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1700 մարդ:
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով 4 մեղադրյալի վերաբերյալ դատարանի հրապարակած տեքստին:
«Տուժող է ճանաչվել և հարցաքննվել ավելի քան 1,700 մարդ, ավելի քան 800 մարդ հարցաքննվել է որպես վկա: Կատարվել է ավելի քան 20 խուզարկություն, հանցագործության վայրի ավելի քան 65 զննություն, նշանակվել են ավելի քան 650 տարբեր դատաբժշկական փորձաքննություններ»,–ասված է հարապարակված որոշման մեջ:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։