Ջիվան Գասպարյանը «պատահաբար» հայտնվել է Տարոն Մարգարյանի քարոզարշավին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1in.am-ը գրում է.
Բանկի և որոշ ընկերների օգնությամբ արվեստի դպրոց կբացվի, դա ոչ թե բիզնեսի նպատակով է, այլ այնտեղ որբ երեխաներ կհաճախեն. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:
Ջիվան Գասպարյանն այսօր «պատահաբար» էր հայտնվել Տարոն Մարգարյանի՝ Դավիթաշենում իրականացվող քարոզարշավին. «Ես պատահական եմ եկել, ընկերոջս տուն էի եկել, տեսա հավաքված են, եկանք ընկերոջս հետ:
Նա գովեստի խոսքեր հնչեցրեց գործող քաղաքապետի գործունեության վերաբերյալ: «Էդ աշխատանքը չգնահատվող է, կարծում եմ՝ շատ բարձր մակարդակով, հրաշալի քաղաքապետ ունենք»,- նշեց վարպետը:
Մանրամասները՝ տեսանյութում: