ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունենալու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ: Մեր տեղեկություններով՝ դատավորի թեկնածուն Գոհար Մուրադյանն է: Նրա ընտրության հարցը ընդգրկված կլինի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: Մինչ դա, սակայն, իշխանականները փակ հանդիպման են հրավիրել դատավորին, որպեսզի իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանան ու, ըստ այդմ, որոշեն՝ ընտրելո՞ւ են նրան, թե՞ ոչ. արդյո՞ք նա իրենց նարատիվներով է առջնորդվում, թե՞ ոչ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: